ԱԺ–ում քննարկվում է ՀՀ նախագահ ընտրելու հարցը. ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը
Շարունակվում է ՀՀ ԱԺ հերթական քառօրյա նիստը։ Այսօր քննարկվում է ՀՀ նախագահի ընտրության հարցը։
ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ ԱԺ 65 պատգամավորների գրավոր դիմումով ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը:
ՔՊ ղեկավար Հայկ Կոնջորյանը, ներկայացնելով Խաչատուրյանին, նշեց, որ աշխատանքի բերումով նա մասնակից է եղել երկրի կայացման բազմաթիվ ծրագրերին։
«Վահագն Խաչատուրյանն ամուսնացած է, կինը մասնագիտությամբ կենսաֆիզիկոս է և 1998-ից աշխատում է առողջապահության նախարարության համակարգում։ Խաչատուրյանն ունի 2 զավակ և 2 թոռ»,–ասաց Կոնջորյանը։
Նրա խոսքով` Խաչատուրյանն իր կենսագրությամբ և անցած ճանապարհով ապացուցել է, որ կարող է և արժանի է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը։ Կոնջորյանը հայտնեց` ՔՊ–ն միաձայն ընտրելու է Խաչատուրյանին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները նախագահի թեկնածու չեն առաջադրել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:40
Интервью с представителем интересов армянских пленных в ЕСПЧ, адвокатом Сирануш Саакян.
-
2025-06-07 09:35
Интервью с экспертом по военно-политическим вопросам, доктором политических наук Михаилом Александровым.
-
2025-06-07 09:09
Первый на Южном Кавказе железнодорожный контейнерный терминал "Тбилиси драй (сухой) порт" открыт в соседней Грузии, хотя он и уступает по техническим мощностям проекту в армянском Гюмри. Что стало с армянским проектом "сухой порт", мы поинтересовались у бизнесмена и бывшего советника министра экономики Армении Шарля Маласа и выяснили, что проект "заморожен". Как все начиналось
-
2025-06-07 08:05
Военнослужащий одной из воинских частей Нарек Арманович Маргарян погиб в результате удара молнии, сообщает пресс-служба Минобороны Армении.