Սբերբանկը լքում է եվրոպական շուկան
Ռուսական խոշորագույն բանկը՝ «Սբերբանկը», որոշել է լքել եվրոպական շուկան, չորեքշաբթի հայտնում է վարկային կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Ներկա միջավայրում «Սբերբանկը» որոշել է լքել եվրոպական շուկան։ Խմբի դուստր բանկերը միջոցների անոմալ արտահոսքի և աշխատակիցների և մասնաճյուղերի անվտանգությանը սպառնացող վտանգի են բախվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ Ռուսաստանի Կենտրոնական բանկի հանձնարարականի՝ բանկը չի կարողանա իրացվելիության մատակարարում իրականացնել ընկերության եվրոպական դուստր կառույցներին:
Հաղորդվում է նաև, որ «Սբերբանկի» դուստր կառույցները կապիտալի և ակտիվների որակի բարձր մակարդակ ունեն։ Հաճախորդների ավանդներն ապահովագրված են՝ տեղական օրենսդրության համաձայն, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.