Եվրոպայում գազի գները գերազանցել են պատմական առավելագույն նիշը
Եվրոպայում գազի ֆյուչերսների արժեքն աճել է ավելի քան 30 տոկոսով. գազի գինը մեկ օրում Եվրոպայում 6-րդ անգամ թարմացրել է առավելագույն նիշը՝ 2021 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ բարձրանալով 2200 դոլարից ավելի՝ հազար խորանարդ մետրի դիմաց: Այդ մասին վկայում են ICE Futures բորսայի տվյալները:
Հիշեցնենք, որ աճուրդի բացման պահին գազի գինը բարձրացել էր մինչև 1596,8 դոլար, մի քանի րոպե անց հասել 1607,2 դոլարի, իսկ 11:16-ի դրությամբ հասել էր 1712,4 դոլարի:
Եվրոպայում գազի գները վերջին օրերին ուժեղ փոփոխականություն են ցուցաբերում։ Սակայն, ընդհանուր առմամբ, դրանք աճել են, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին ստորագրեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանությունը ճանաչելու մասին հրամանագրերը, իսկ փետրվարի 24-ին Ռուսաստանը սկսեց Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողությունը։
Եթե փետրվարի սկզբին և կեսերին ֆյուչերսները վաճառվում էին հազար խորանարդ մետրի դիմաց 800-1030 դոլարի միջակայքում, ապա ամսվա վերջին դրանք կտրուկ թանկացան՝ հասնելով 1650 դոլարի: Փորձագետները նշում էին, որ Եվրոպայում գազի գները «ռազմական մրցանակի» պատճառով կարող են թարմացնել պատմական մաքսիմումները:
Եվրոպայում գազի գների զգալի աճը սկսվել է դեռ գարնանից, երբ TTF հաբի ցուցանիշով միջին գինը տատանվում էր հազար խորանարդ մետրի դիմաց 250-300 դոլարի միջակայքում: Ամռան սկզբին «օր առաջ» մատակարարումով պայմանագրի արժեքը գերազանցեց 600 դոլարը, իսկ հոկտեմբերի սկզբին՝ արդեն 1000 դոլարը։ Ֆյուչերսների շուկայում պատմական առավելագույն նիշը՝ 2190 դոլար, գրանցվեց 2021թ․-ի դեկտեմբերի 21-ին։
Փորձագետները գների նման աճը մի քանի գործոնների հետ էին կապում․Ասիայում հեղուկացված բնական գազի բարձր պահանջարկը, հիմնական մատակարարների կողմից սահմանափակ առաջարկը և եվրոպական ստորգետնյա պահեստարանների ցածր լցվածությունը՝ երկարատև ցուրտ ձմռանից և 2021 թվականի շոգ ամռանից հետո: Այնուհետև գնանշումները ներքև իջան, սակայն, ընդհանուր առմամբ, նման կայուն բարձր գներ չեն եղել Եվրոպայում գազային հաբերի գործունեության ողջ պատմության ընթացքում՝ 1996 թվականից ի վեր, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.