Պեսկով․ ՌԴ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն գործազրկության աճը նվազեցնելու համար
Ռուսաստանի իշխանությունները միջոցներ կձեռնարկեն ռուսաստանցիներին աջակցելու և գործազրկության ռիսկը նվազագույնի հասցնելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Պեսկովի խոսքով՝ ռուսաստանյան իշխանություններն այդ բնագավառում արդեն որոշակի փորձ ունեն։
«Անշուշտ, սա այն առաջնահերթ թեմաներից մեկն է, որով զբաղվելու է և արդեն զբաղվում է օպերատիվ շտաբը, որը ղեկավարում է կառավարության ղեկավար Միշուստինը։ Մենք մի քանի ճգնաժամ ենք անցել, և ամեն անգամ ուժեղ միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի նվազագույնի հասցնենք գործազրկության աճի տեմպերը։ Այդպես կլինի նաև այս անգամ, բայց նորից եմ կրկնում․ հիմա խնդիրներ են առաջանում, և օպերատիվ շտաբը զբաղվում է դրանցով»,-ասել է Պեսկովը։
Նա հստակեցրել է, որ գործազրկության աճի ռիսկը հաշվարկվել էր։
Անցած հանգստյան օրերին Արևմուտքի երկրները նոր պատժամիջոցներ են նախաձեռնել Ռուսաստանի դեմ։ Այսպես, Եվրամիությունն Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության կապակցությամբ ցանկացած ռուսական օդանավի արգելել է վայրէջք կատարել, օդ բարձրանալ կամ թռչել ԵՄ տարածքի երկնքով՝ ի լրումն իրենց ընկերություններին Ռուսաստան քաղաքացիական ինքնաթիռների և դրանց պահեստամասերի մատակարարումների արգելքի:
Բացի այդ, հայտնիէ դարձել, որ ԵՄ-ն արգելել է ՌԴ Կենտրոնական բանկի պահուստների կառավարման և ակտիվների հետ կապված գործարքները։ ԵՄ պետությունները կկարողանան գործարքներ իրականացնել Ռուսաստանի Բանկի (Банк России) հետ, եթե դա «խիստ անհրաժեշտ է» ֆինանսական կայունության ապահովման համար: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ՌԴ ԿԲ ֆինանսական պահուստների մոտ կեսը կսառեցվի՝ ԵՄ նոր պատժամիջոցների շնորհիվ:
Բացի այդ, ինչպես ասել են Գերմանիայի կառավարությունում, բոլոր ռուսական բանկերը, որոնք արդեն հայտնվել են միջազգային պատժամիջոցների տակ, անհրաժեշտության դեպքում՝ նաև ռուսական այլ բանկեր, կբացառվեն SWIFT վճարային հանձնարարականների համակարգից:
ՌԴ իշխանությունները պատասխան քայլեր են ձեռնարկել այդ սահմանափակումների դեմ՝ հայելային պատասխան տալով երկրի տարածքով եվրոպական փոխադրողների թռիչքների արգելքին։
Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունում բավականին երկար ժամանակ հնարավոր պատժամիջոցների պլանաչափ պատրաստություն է իրականացվել, այդ թվում՝ ամենածանր պատժամիջոցների նկատմամբ, որոնց Ռուսաստանը բախվում է այսօր, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:34
Баку готовит военную активность вдоль границы с Ираном, сообщает телеграм канал «Канал КСИР».
-
2025-07-22 10:32
Лидер движения "Священная борьба", архиепископ Баграт Галстанян подал в суд на министра здравоохранения Анаит Аванесян, депутата от партии "Гражданский договор" Ваагна Алексаняна, а также еще пятерых общественных и политических деятелей за публичные оскорбления и клевету. Информация об этом размещена на портале судебной информации Datalex.am.
-
2025-07-22 10:31
После недавних ударов США по иранским ядерным объектам обогащение урана в Иране временно приостановлено. Об этом заявил министр иностранных дел Исламской Республики Аббас Аракчи, подчеркнув, что отказ от программы не рассматривается, поскольку она является вопросом национальной гордости. Его слова приводит ТАСС.
-
2025-07-22 10:30
Разобравшись с «карабахским вопросом» и дистанцируясь от России, Баку стремится к более активной роли на Ближнем Востоке