Последние новости

Լավրով․ Ուկրաինական կողմն ԱՄՆ-ի թելադրանքով ձգձգում է բանակցությունները

Ուկրաինական կողմը ԱՄՆ-ի թելադրանքով ձգձգում է բանակցությունները։ «Ալ Ջազիրային» այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք պատրաստ ենք բանակցությունների երկրորդ փուլին, սակայն ուկրաինական կողմը, ԱՄՆ-ի հրահանգով, ժամանակ է ձգում»,- ասել է նախարարն «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ հանդիպման վայրում ռուսական պատվիրակությունը կսպասի ուկրաինացի բանակցողներին։

Լավրովն այլ կարևոր թեզերի մասին էլ է հայտարարել.

-Արևմուտքի երկրները հրաժարվել են Ռուսաստանի հետ քննարկել եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության ձևավորումը։

-Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն ուղղված է Ուկրաինային զինաթափելուն, Մոսկվան Կիևին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել։

-Ուկրաինացի ժողովուրդն ինքն է ընտրում երկրի իշխանությունը, բայց այդ ուժը պետք է ներկայացնի երկրում ապրող բոլոր ազգություններին։

-Ղրիմի այս կամ այն կողմի պատկանելության հարցը քննարկման ենթակա չէ, այն Ռուսաստանի կազմում է.

-Եթե երրորդ համաշխարհային պատերազմ տեղի ունենա, կլինի միջուկային և կործանարար:

-Ռուսաստանը շատ ընկերներ ունի և նրան հնարավոր չէ մեկուսացնել։

Նա նշել է, որ Ռուսաստանում պատրաստ էին, որ Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառի, բայց զարմացած են, որ այդ սահմանափակումները ազդեցին մարզիկների, մտավորականների, դերասանների, լրատվամիջոցների աշխատողների վրա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ