Ռուս–ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կկայանա մարտի 2-ի երեկոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների երկրորդ փուլը կկայանա այսօր երեկոյան։
Մինչ այդ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի պատվիրակությունը չորեքշաբթի երեկոյան սպասելու է Ուկրաինայի ներկայացուցիչներին բանակցությունների վայրում։
«Այսօր օրվա երկրորդ կեսին, երեկոյին մոտ մեր պատվիրակությունը տեղում կլինի և կսպասի ուկրաինացի բանակցողներին»,- ասել էր նա:
Միաժամանակ Կրեմլի խոսնակը հրաժարվել էր հայտնել նախանշված բանակցությունների վայրը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին բելառուսա–ուկրաինական սահմանին կայացած բանակցային առաջին հանդիպումից հետո հայտարարություններ եղան այն մասին, որ երկրորդ հանդիպումը կկայանա Լեհաստանի հետ սահմանային հատվածում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.