ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել, որ ՌԴ-ն է վերահսկում Զապորոժիեի ԱԷԿ-ի հարակից տարածքը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ռուսական կողմից տեղեկություն է ստացել Զապորոժիեի ԱԷԿ-ի հարակից տարածքը վերահսկողության տակ վերցնելու մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Երեկ Ռուսաստանը մեզ հայտնեց, որ իր զինված ուժերը վերահսկողության տակ են առել Զապորոժիեի ատոմակայանի՝ Ուկրաինայի խոշորագույն ատոմային էլեկտրակայանի հարակից տարածքը, որտեղ գտնվում են երկրի 15 գործող միջուկային էներգետիկական ռեակտորներից վեցը», - հայտարարել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի առջև:
Նրա խոսքով` կարևոր է, որ զինված հակամարտությունն ու գործողությունները ոչ մի կերպ չընդհատեն Զապորոժիեի ԱԷԿ-ի և Ուկրաինայի ցանկացած այլ միջուկային օբյեկտների աշխատանքն ու վտանգի չենթարկեն այդ օբյեկտներում և հարակից տարածքներում աշխատող մարդկանց: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ, չնայած զինված հակամարտության արտակարգ հանգամանքներին, ուկրաինական ատոմային էլեկտրակայաններն աշխատում են սովորական ռեժիմով:
Խոսելով Չեռնոբիլի ԱԷԿ-ի մասին՝ նա հայտարարել է, որ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել էլեկտրակայանի բոլոր օբյեկտները:
«Թեև սկզբում օբյեկտում ռադիացիայի բարձր մակարդակ էր արձանագրվել, հավանաբար ծանր ռազմական տեխնիկայի շարժման պատճառով, այդուհանդերձ ՄԱԳԱՏԷ-ն գնահատել է, որ դա բնակչության համար վտանգավոր չէ», - նշել է Գրոսին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.