ՌԴ ԱԳՆ․ Մոսկվայի ու ՆԱՏՕ-ի ուղղակի բախման սպառնալիք կա
Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման վտանգ կա։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
«Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի ուժերի բախման ռիսկեր, բնականաբար, առաջանում են, ու մենք, իհարկե, մտահոգված ենք սպառազինությունների մատակարարումներով, այդ ամենը շատ վտանգավոր է..․Ոչ մի երաշխիք չկա, որ ինչ-որ միջադեպեր չեն գրանցվի», — ասել է դիվանագետը:
Նա ավելացրել է, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի կենտրոնամետ կառույցի ձևավորումը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։
«Եթե կարևորում ենք անվտանգությունը, ապա վաղ թե ուշ Եվրոպայում պետք է գան այն գիտակցման, որ նատօյակենտրոն ճարտարապետության ձևավորումը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, դա պարզապես իրենց ռազմական պլանավորման օբյեկտի է վերածվել է` մեղմ ասած», - ասել է նա։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն պատրաստվում ռազմական միջամտություն գործել Ուկրաինայում իրավիճակի կայունացման համար: Նա ընդգծել էր, որ դա սխալ կլիներ։
Մարտի 1-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Արևմուտքը պետք է հրաժարվի նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում ռազմական օբյեկտների ստեղծումից: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի ռազմական ներուժն ու ենթակառուցվածքները վերադարձնել 1997 թվականի վիճակին, երբ կնքվել է Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).