Պապիկյանը` վերջին օրերին ԳՇ–ում արվող փոփոխությունների մասին
ՀՀ պաշտպանական գերատեսչությունում ցանկանում են հնարավորություն տալ պատերազմի թոհուբոհով անցած բազմաթիվ երիտասարդ և ունակ կադրերին։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` ատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի` ԳՇ–ում իրականացվող փոփոխությունների մասին հարցին։
«Իրականում, եթե մենք հետևենք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին ու փոփոխություններին ու միայն ըստ այդմ առաջնորդվենք, հնարավոր է, որ ոչ մի փոփոխություն չանենք։ Վերջին մի քանի տարում զարգացումների ընթացքն այնպիսին է, որ մշտապես տեղի են ունենում իրադարձություններ, որը վաղօրոք հնարավոր չէ կանխորոշել։ Միևնույն ժամանակ, դուք նշում էիք, որ բարեփոխումներն անհրաժեշտ են ու ուշանում են»,– նշեց Պապիկյանը։
Նա ընդգծեց` այսօր չի կարելի հապաղել և իրավունք չկա հապաղելու։ Նախարարի խոսքով` Հայաստանը թևակոխել է բարեփոխումների շատ կարևոր ժամանակաշրջան և վստահություն հայտնեց, որ վաղուց ժամանակն է, որ պաշտպանական գերատեսչությունում հնարավորություն տրվի պատերազմի թոհուբոհով անցած բազմաթիվ երիտասարդ և ունակ կադրերին։
«Չեմ ցանկանում կապել սա անձերի հետ, բայց միևնույն ժամանակ չեմ կարող չասել, որ ամեն ինչ կախված է անձերից։ ԳՇ–ում իրականացված փոփոխությունը, որն ի դեպ տեղի է ունեցել վերջին իրադարձություններից 1 օր առաջ, բխում է ՊՆ ղեկավարի դիրքորոշումից։ Իհարկե, դա համաձայնեցվում է ՀՀ ղեկավարի հետ։ Ամեն ինչ տեղի է ունենում ըստ ընթացակարգերի և ըստ քաղաքական վերադասության»,– ասաց Պապիկյանը։
Պաշտպանության նախարարը շեշտեց` իր կարծիքով բոլոր կադրերն իրենց տեղում են և փոփոխություններով որևէ վտանգ կամ խնդիր չեն առաջացրել։ Նա նշեց` բոլոր արժանավոր սպաները հնարավորություն են ունենալու զբաղեցնել արժանավոր պաշտոններ` անկախ նրանց բարեկամ, ծանոթ և այլ կապերից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.