Միրզոյանը` ՀՀ–Թուրքիա հարաբերութունների մասին
Հայ–թուրքական հարաբերությունների վերականգնմանն ուղղված երկրորդ հանդիպումը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դրական է գնահատում։ Նա այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկայացրեց հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունը։
«Հանդիպումը գնահատում եմ դրական, ուզում եմ ասել, որ հանդիպումը շատ ավելի կոնկրետ է եղել, քան արդարացիորեն կարող էր լինել առաջին հանդիպումը։ Բայց միևնույն ժամանակ կարծում եմ` բոլորս հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ նույնիսկ երկրորդ հանդիպումից դժվար է ակնկալել։ Չի կարող լինել մի հանդիպում`երկրորդ հանդիպում, որը պետք է լուծումներ տա հարյուրամյակների խնդիրներին»,– ասաց Միրզոյանը։
Նախարարը նաև հայտնեց, որ ներկայացուցիչների երրորդ հանդիպման մասին որևէ որոշում առայժմ չկա։
Չկա նաև որոշում` Հայաստանի պատվիրակությունը մարտին կմեկնի Անթալիա, թե ոչ։
«Աշխարհում այսօր իրադարձությունները շատ սրընթաց կերպով են զարգանում և փոփոխվում։ Ամեն օր, ամեն վայրկյան»,– ասաց Միրզոյանը` հավելելով, որ անգամ կարճաժամկետ հատվածների համար որոշումներ կայացնելն օր օրի դժվարանում է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 11:17
Католикос Всех армян Гарегин II отправился в Объединенные Арабские Эмираты, сообщает канцелярия Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-09 11:15
Во время инсценированного судебного процесса (над пленным руководством Нагорно-Карабахской Республики) в Азербайджане произошел примечательный эпизод с участием Давида Ишханяна. Об этом на своей странице в Facebook написал секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян.
-
2025-06-09 11:15
Известная шведская активистка в области экологии Грета Тунберг выступила с обвинениями против властей Израиля, утверждая, что была похищена. Заявление было сделано в видеоролике, опубликованном организацией «Флотилия свободы» (The Freedom Flotilla Coalition) в социальной сети X.
-
2025-06-09 11:13
Губернаторы-демократы 22 американских штатов подвергли критике решение президента США Дональда Трампа направить бойцов Национальной гвардии Калифорнии для подавления протестов в Лос-Анджелесе.