Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա՝ նախ նշեց, որ արտահանման վրա ազդեցությանը կարող է անդրադառնալ Էկոնոմիկայի նախարարությունը:
«Մենք հետևում ենք իրադարձություններին, բնականաբար, չի կարող ազդեցություն չունենալ, վաղ է գնահատական տալը, ընթացքից պարզաբանումներ կլինեն։ Ես կարող եմ պատասխանել այն հարցերին, որոնք վերաբերում են Ֆինանսների նախարարության իրավասությանը»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։
Հարցին, թե Հայաստանի համար կարո՞ղ է ստեղծվել ճգնաժամ, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ ամեն օր հետևում են իրավիճակին. «Դուք տեսնում եք, որ ամեն օր իրավիճակ է փոխվում, մենք պետական բյուջեի թե՛ եկամտային, թե՛ ծախսային կողմին հետևելով՝ հայտարարելու ենք անելիքների մասին։ Պետական բյուջեի մասին օրենքն է նախատեսում այն ապահովության բարձիկը, որը կառավարությունը պետք է օգտագործի համապատասխան իրավիճակներում։ Նախ, դա պահուստային ֆոնդն է, որը կառավարությունը 2022 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել է և օգտագործում է այնպիսի հարցերի կարգավորման համար, որոնք առաջանում են չկանխատեսված հանգամանքներում։
Մենք ընթացքից կներկայացնենք բոլոր այն անելիքները, որոնք Ֆինանսների նախարարության իրավասության սահմաններում պետք է քննարկվեն և ապահովեն համապատասխան որոշումներով»,- նշեց Տիգրան Խաչատրյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.