ՄԱԿ ԳԱ-ն Ռուսաստանին դատապարտող բանաձև է ընդունել. Հայաստանը ձեռնպահ է մնացել
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը դատապարտող բանաձևին և ռուսական զորքերն անհապաղ դուրս բերելու կոչ է արել:
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստում 193 անդամ երկրներից 141-ը կողմ է քվեարկել բանաձևին, 35-ը ձեռնպահ է մնացել, 5-ը դեմ է քվեարկել։
Դեմ են քվեարկել Բելառուսը, ԿԺԴՀ-ն, Էրիթրեան, Ռուսաստանը և Սիրիան։ Ձեռնպահ քվեարկողների թվում են Չինաստանը, Իրանը, Ղազախստանը, Հայաստանը, Պակիստանը, Իրանը, Իրաքը, Կուբան, Ղրղըզստանը, Վիետնամը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Նիկարագուան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Հնդկաստանը։
Թուրքիան կողմ է քվեարկել։
Բանաձևում, որի համահեղինակները 94 երկրներ են, ասվում է, որ ՄԱԿ-ը «ամենավճռական կերպով դատապարտում է Ռուսաստանի Դաշնության ագրեսիան Ուկրաինայի դեմ»։ Այն պահանջում է, որ «Ռուսաստանի Դաշնությունը անհապաղ դադարեցնի ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ» և «անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերի իր բոլոր զինված ուժերը»։
Բանաձևը պարտադիր իրավաբանական ուժ չունի, սակայն ՄԱԿ-ի անդամների տեսակետների արտահայտությունն է՝ ուղղված Մոսկվայի և նրա դաշնակից Բելառուսի վրա ճնշումը մեծացնելուն։
Քվեարկությունից հետո ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը հայտարարել է, որ բանաձևը հաշվի չի առնում իրավիճակի պատմությունն ու բարդությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ցավոք, այս արտահերթ նստաշրջանում քվեարկության դրված բանաձևի նախագիծը չներկայացվեց բոլոր անդամ երկրների հետ խորհրդակցությունների համար։ Այն նաև հաշվի չի առնում ներկայիս ճգնաժամի պատմությունն ու բարդությունը»,- քվեարկությունից հետո ասել է մշտական ներկայացուցիչը։ Բացի այդ, դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ փաստաթուղթը հաշվի չի առնում «անվտանգության անբաժանելիության սկզբունքը կամ քաղաքական լուծմանը նպաստելու անհրաժեշտությունը»։ «Այս ամենը հակասում է մեր հետևողական դիրքորոշմանը, ուստի մենք այլ ելք չունեինք, քան ձեռնպահ մնալը»,- եզրափակել է նա։ «Չինաստանը ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային հանրությանը հավատարիմ մնալ քաղաքական լուծման ընդհանուր գծին և ներգրավված կողմերի միջև ուղիղ երկխոսության համար մթնոլորտի և պայմանների ստեղծմանը», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.