Էմանուել Մակրոն. Մենք Ռուսաստանի դեմ չենք պատերազմում
Մենք Ռուսաստանի դեմ չենք պատերազմում, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ազգին ուղղված ուղերձում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի պատերազմը «պառակտում» է ստեղծել Եվրոպայում։
«Հենց նախագահ Պուտինը, մեկը մյուսի հետևից դավաճանելով իր միջազգային պարտավորություններին, պատերազմն ընտրեց»,- ասել է Մակրոնը։ «Այս պատերազմը հակամարտություն չէ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ինչպես ոմանք կցանկանային, որ մենք մտածեինք: Ուկրաինայում ՆԱՏՕ-ի բազա չկա։ Դա սուտ է։ Ռուսաստանը ագրեսիայի օբյեկտ չէ, նա ագրեսոր է։ Այս պատերազմը նացիզմի դեմ պայքար չէ… Դա սուտ է»,- հավելել է Մակրոնը։
Նա ասել է, որ մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ կապերի պահպանմանը։ Ֆրանսիայի առաջնորդն ասել է, որ կապի մեջ է Պուտինի հետ, որպեսզի «համոզի նրան հրաժարվել զենքից», ինչպես նաև կանխել «հակամարտության ընդլայնումը»:
Մակրոնը նշել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ընդգծեց եվրոպական պաշտպանական ռազմավարությունը նոր փուլ տեղափոխելու անհրաժեշտությունը։ Մակրոնը նաև հայտարարել է, որ մարտի 10-ին և 11-ին Վերսալում կհյուրընկալի եվրոպացի առաջնորդների գագաթաժողովը՝ էներգետիկ անկախությունն ու պաշտպանությունը քննարկելու համար։
Միևնույն ժամանակ, Էմանուել Մակրոնը խոստովանել է, որ Ֆրանսիայի տնտեսությունը կտուժի Ուկրաինայի պատերազմի հետևանքներից, և իր կառավարությունը կաշխատի պաշտպանել տնային տնտեսություններին ճնշումներից, այդ թվում՝ գների աճից։ Նա զգուշացրել է, որ «առաջիկա օրերը, ամենայն հավանականությամբ, ավելի ու ավելի դժվար կլինեն»:
«Պատերազմն, անկասկած, կազդի ամբողջ Եվրոպայի, այդ թվում՝ Ֆրանսիայի վրա, որտեղ բենզինի, գազի, ամենօրյա օգտագործման ապրանքների գները, ըստ ամենայնի, կբարձրանան»: Նա զգուշացրել է, որ «կտուժեն մեր ֆերմերները, մեր արդյունաբերությունը և տնտեսության մի շարք ոլորտներ»։
«Ես վարչապետին խնդրել եմ առաջիկա օրերին տնտեսական և սոցիալական կայունության ծրագիր մշակել»՝ հակամարտությունից բխող դժվարություններին արձագանքելու համար»,- ասել է Մակրոնը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.