Последние новости

Վահագն Խաչատուրյանն առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահի պաշտոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովում Վահագն Խաչատուրյանը առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահի պաշտոնում:

 


Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Վահագն Խաչատուրյանն ստացել է 69 կողմ, 0 դեմ ձայներ: Նշենք, որ առաջին փուլով ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ 81 ձայն:

Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու նախագահի ընտրությանը և թեկնածու չեն առաջադրելու:

ՀՀ նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 2/3-ը, սակայն ՔՊ-ն չունի այդքան ձայն, հետևաբար, առավել հավանական է, որ ՀՀ նախագահը կընտրվի երկրորդ փուլով, երբ պետք կլինի պատգամավորների 3/5-ը, տեղեկացնում է News.am:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ