Последние новости

Ռուս և ուկրաինացի մարզիկները չեն մասնակցի Պեկինում կայանալիք պարալիմպիկ խաղերին

Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (IPC) որոշում է կայացրել ռուսաստանցի և բելառուս մարզիկներին չթույլատրել մասնակցել Պեկինի խաղերին, տեղեկությունը հայտնում է IPC-ի պաշտոնական կայքը:

Երեկ IPC-ն որոշում էր կայացրել, որ Ռուսաստանի և Բելառուսի ազգային հավաքականների մարզիկները Պեկինում կայանալիք պարալիմպիկ խաղերին կմասնակցեն չեզոք կարգավիճակով՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Նրանց ստացած մրցանակները հաշվի չէին առնվելու մեդալների պաշտոնական աղյուսակում։

Փետրվարի 28-ին, Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հորդորել էր մարզական ֆեդերացիաներին թույլ չտան ռուսներին և բելառուսներին մասնակցել միջազգային մրցաշարերին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ