«Փաստ». ԻՆՉՈՒ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿ ԱԺ-ՈՒՄ «ԲՈԼՈԼԱ» ՀՐԱՀՐՈՒՄ
«Փաստ» թերթը գրում է. «Այս էլ որերորդ անգամ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում «բոլոլա» հրահրեց: Պետք է ենթադրել, որ ամեն անգամ, երբ իր «ելույթից» հետո ԱԺ-ում վիճաբանություն է սկսվում իր անվան պատգամավորների ու ընդդիմության միջև, մեծագույն հաճույքով է հետևում դրան: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Փաշինյանին պարզապես հարցրեցին՝ ինչ-որ բան անո՞ւմ եք մեր ժողովրդի համար, երբ անընդհատ թանկացումներ են, որևէ քայլ ձեռնարկո՞ւմ եք հացահատիկի հարցը լուծելու համար:
Նա այս հարցերին չպատասխանեց. ամենայն հավանականությամբ, պատասխանելու բան չկար: Փոխարենը խիստ վրդովվեց, երբ հերթական անգամ հիշեցրին, որ հանձնել է Արցախի 75 տոկոսը, այնինչ, իրենք ամեն ինչ անում են, որ դա մոռացվի: Թշնամական պետությունների կամ այլ պետությունների ղեկավարների՝ իր և մեր երկրի հասցեին տարբեր գնահատականներին երբեք չարձագանքող Փաշինյանը սկսեց հոխորտալ, գոռգոռալ ու մատ թափ տալ ընդդիմության վրա՝ վերստին անցնելով իր սիրելի թեմային՝ նախկին նախագահներին: Ուշագրավ է, որ նա նորից խոսեց նրանց նկատմամբ նոր քրեական գործեր հարուցելու մասին, ինչը հատկանշական է Ադրբեջանի կողմից Քոչարյանի ու Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և հետախուզում հայտարարելու ֆոնին:
Այն, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ԱԺ ամբիոնից իրեն թույլ է տալիս ասել «մատ էլ թափ կտամ, պետք լինի, ուրիշ բան էլ թափ կտամ», ինքնին շատ խոսուն է: Սակայն շատ ավելի կարևոր է երկու հարց. նախ՝ հերթական անգամ նման հոգեվիճակի մեջ հայտնվելու խորքային պատճառները՝ կապված թե՛ կոնկրետ թեմայի հիշեցման, թե՛ աշխարհաքաղաքական առկա հանգամանքների հետ, և երկրորդ՝ թե ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք նրան, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերից հետո հնարավոր դարձավ այս ամենը, երբ Նիկոլ Փաշինյանը հոխորտում և մեղադրում է այլոց...»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 06:13
Союз журналистов Армении обратился в Европейскую федерацию журналистов (EFJ) и Международную федерацию журналистов (IFJ) с просьбой осудить препятствование работе корреспондентов в парламенте страны, а также оскорбительные высказывания депутатов в адрес репортеров.
-
2025-04-22 06:09
Очередное заседание "суда" над армянскими пленными, включая военно-политическое руководство Нагорного Карабаха, состоялось в Баку.
-
2025-04-22 06:03
Председатель Конституционного суда Армении Арман Диланян заявил, что Основной Закон Армении не содержит территориальных претензий не только к Азербайджану, но и к какой-либо другой стране.
-
2025-04-22 06:01
Президент Ирана Масуд Пезешкиян заявил, что Тегеран готов к соглашению с США по ядерной проблеме в определенных рамках, которые обеспечивают его национальные интересы, добавив, что он не является ни оптимистом, ни пессимистом по этому поводу.