Զախարովա․ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ՌԴ-ին հեռացնելու մասին հայտարարությունն աբսուրդ է
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից Ռուսաստանին հնարավոր հեռացնելու մասին հայտարարություններն աբսուրդ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Սոլովյով Live» YouTube-ի եթերում։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասն Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով Ռուսաստանի իշխանություններին մեղադրել էր միջազգային իրավունքի խախտման մեջ և կոչ էր արել մեկուսացնել ՌԴ-ին միջազգային ասպարեզում:
«Եթե մենք սկսենք մեկնաբանել յուրաքանչյուր խենթ հայտարարություն, ապա ստիպված կլինենք զբաղվել միայն դրանով։ Արևմուտքը շարունակելու է անել անհեթեթ հայտարարություններ և փորձելու է վախեցնել», — նշել է Զախարովան։
Նրա խոսքով` Արևմուտքում վաղուց հրաժարվել են հետևել իրավական ուղուն, և իրենց քայլերի հիմքում իրավունքը չէ ընկած։
«Մոսկվան փորձում էր կանխել Ուկրաինայի շուրջ իրադարձությունների զարգացումը, բայց Արևմուտքը նախընտրում է դա չնկատել և հիմա մոռանում է իր պատասխանատվության մասին։ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ տնտեսական համագործակցությունից, բայց շեշտը դրվելու է եվրասիական ուղղության վրա», — հավելել է նա։
Ընդ որում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը վստահ է, որ պատժամիջոցների պայմաններում կբացվեն նոր ներքին հնարավորություններ, որոնցից պետք է օգտվել:
Նա հավելել է, որ այս փուլում պատժամիջոցների տևողության վերաբերյալ կանխատեսումներ անելը բարդ է, բայց «դեռ նորմալ հուն վերադառնալու շանս կա»:
Զախարովան ընդգծել է, որ ռուսական բիզնեսը չպետք է վհատվի, որովհետև սթրեսային սցենարը մշակվել է դեռ համավարակի ժամանակ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 06:42
Государственный департамент США в воскресенье заявил, что приветствовал бы любое решение о продлении однодневного пасхального перемирия, объявленного президентом России Владимиром Путиным, несмотря на то, что ранее Кремль заявлял, что приказа о таком продлении не поступало, сообщает Reuters.
-
2025-04-21 06:40
Заместитель министра иностранных дел Ирана по правовым вопросам Казем Гарибабади, который является членом иранской переговорной группы, заявил, что в переговорах с Соединенными Штатами обогащение урана является красной линией для Ирана, передает Mehr.
-
2025-04-21 06:38
Власти Украины потребовали от американского телеканала Fox News извиниться за обозначение Киева как российского города во время трансляции пасхальной литургии.
-
2025-04-21 06:34
Израильская полиция угрожала христианам, пытавшимся отметить Пасху, напав на них у Храма Гроба Господня в Восточном Иерусалиме, сообщает телеканал Al Jazeera.