Последние новости

Հայաստանի Հանրապետությունը նոր նախագահ ունի. ՔՊ–ն ընտրեց Վահագն Խաչատուրյանին

Ազգային ժողովի պատգամավորներն այսօր ՀՀ նախագահի պաշտոնում ընտրեցին Վահագն Խաչատուրյանին։ Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ 71 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով Խաչատուրյանն ընտրվել է նախագահի պաշտոնում։

Նշենք, որ սա ՀՀ նախագահին ընտրելու երկրորդ փորձն էր։

Երեկ` փետրվարի 2–ին, կայացավ նախագահի քվեարկությունը, որի արդյունքների մասին այսօր հայտնեցին. 69 կողմ ձայնով Խաչատուրյանը չէր ընտրվել։

Հարցն այն է, որ ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, իսկ իշխող խմբակցությունը 71 պատգամավորով է ներկայացված ԱԺ–ում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ