ՌԴ-ն դադարեցնում է հրթիռային շարժիչների մատակարարումներն ԱՄՆ. Թող իրենց ցախավելների վրա թռնեն տիեզերք
Ռուսաստանը դադարեցնում է հրթիռային շարժիչների մատակարարումները ԱՄՆ: Այս մասին հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պետական կորպորացիայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանն այլևս չի սպասարկի ԱՄՆ-ում մնացած 24 «ՌԴ-180» շարժիչները, իսկ «ՌԴ-181»-ը կդադարի մատակարարել։ «Թող իրենց ցախավելների վրա թռնեն տիեզերք»,- ասել է Ռոգոզինը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կդադարեցնի համագործակցությունը Գերմանիայի հետ ՄՏԿ-ի ռուսական հատվածում համատեղ փորձարկումների վերաբերյալ և դրանք ինքնուրույն կանցկացնի։ Ռոգոզինը հավելել է, որ պատժամիջոցների ֆոնին ռուսական տիեզերական ծրագիրը կճշգրտվի, իսկ պաշտպանության շահերից արբանյակների ստեղծումն առաջնահերթություն կդառնա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պատժամիջոցների պատճառով «Ռոսկոսմոսը» ռուս մասնագետներին դուրս է բերել «Կուրու» տիեզերակայանից։ Այսօր Մոսկվա են ժամանել վերջին աշխատակիցները, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 11:01
СНБ Армении опровергла информация о том, что сюникские подростки Карен Джангирян и Андрей Гягунц были похищены азербайджанской стороной.
-
2025-06-07 09:55
В Армении агрессивная налоговая политика никак не согласуется со стагнирующей экономикой страны. Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразил бывший председатель Комитета по госдоходам Давид Ананян.
-
2025-06-07 09:40
Интервью с представителем интересов армянских пленных в ЕСПЧ, адвокатом Сирануш Саакян.
-
2025-06-07 09:35
Интервью с экспертом по военно-политическим вопросам, доктором политических наук Михаилом Александровым.