ՀՀ–ից դեպի ՌԴ արտահանումը կնվազի՞. Քերոբյանը խոսեց հնարավոր ռիսկերի մասին
Ռուս–ուկրաինական կոնֆլիկտի ֆոնին Հայաստանը հաշվի է առնում բոլոր հնարավոր տնտեսական ռիսկերը, որոնցից մի մասը գուցե տեղի ունենան մի մասը` ոչ։ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով`կառավարությունում արտահանման ծավալների վերաբերյալ կան տարբեր դիրքորոշումներ։
«Կան փորձագետներ, որոնք կարծում են, որ ինչպես 2014-2015 թթ.–ին, այնպես էլ հիմա, արտահանումը դեպի ՌԴ 40 տոկոսով կնվազի, բայց կան նաև տեսակետներ, որ չի նվազի` հաշվի առնելով, որ դեպի ՌԴ բեռնափոխադրումներն էապես դժվարանում են։ Աշխարհի խոշորագույն ընկերությունները հայտարարել են դեպի ՌԴ բեռնափոխադրումները դադարեցնելու մասին։ Դա նշանակում է, որ պահանջարկը, հատկապես առաջնային ապրանքների մասով, էապես բարձրանալու է»,–ասաց Քերոբյանը։
Նա շեշտեց, որ դա իր ազդեցությունն է ունենալու հայկական սնունդ արտադրող, արտահանող ընկերությունների վրա, քանի որ ՀՀ–ից ՌԴ արտահանվում է հիմնականում սննդամթերք։
Քերոբյանի խոսքով` փորձելու են այնպես անել, որ արտահանումը դեպի ՌԴ չտուժի, միևնույն ժամանակ ակտիվ աշխատելուն են դեպի այլ շուկաներ (օրինակ պարսկական, արաբական, չինական) արտահանումն ավելացնելու համար:
Ռուս–ուկրաինական կոնֆլիկտի ֆոնին, Քերոբյանի խոսքով, ամեն ինչ պետք է անեն, որ ինֆլյացիան բարձր չլինի։ Արդեն նկատելի է, որ ցորենի, շաքարավազի և այլ շուկաներում գները բարձրացել են։ Կառավարության գործողությունները ուղղված են լինելու գնաճի զսպմանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:35
Инспекционный орган безопасности продуктов питания Армении в рамках проводимого на рынке мороженого мониторинга представил результаты экспертизы образцов, взятых на производственных объектах, принадлежащих ООО «Игит» и «Пинк Берри» и индивидуальному предпринимателю Азату Казанчяну.
-
2025-06-07 13:33
Оппозиционная фракция «Честь имею» Национального Собрания Армении выдвинула кандидатом на пост премьер-министра в рамках инициируемого процесса импичмента главу общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 13:03
Спасатели обнаружили тело женщины в канале рядом с улицей Исакова в Ереване, сообщает пресс-служба МВД Армении.
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.