Կառավարությունը կրկին տուրք սահմանեց պղնձի և մոլիբդենի խտանյութերի, ֆերոմոլիբդենի արտահանման համար
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 3-ի նիստում Հայաստանից պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի, մոլիբդենի և դրանից պատրաստված արտադրատեսակների (բացառությամբ թափոններ և ջարդոն)՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու մասին որոշում կայացրեց, նաև սահմանեց արտահանման լիցենզավորման ընթացակարգը և հայտերի ու լիցենզիաների ձևերը:
Էկոնոմիկայի նխարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով նախագիծը, ասաց. «Ինչպես գիտեք 6 ամիս առաջ պղնձի և մոլիբդենի խտանյութերի, ֆերոմոլիբդենի և այլ արատադրության տեսակների համար արտահանման լրացուցիչ տուրք սահմանելու մեր նախաձեռնությունն ընդունվեց, որպեսզի ընդերքի թանկացման որոշ մասը գա պետական բյուջե»:
Նա տեղեկացրեց, որ էկոնոմիկայի նախարարությունը կանխատեսել էր, որ այդ փոփոխության արդյունքում 6 ամսում բյուջե կմուտքագրվի 35 մլրդ դրամ, հենց այդքան էլ հավաքվել է:
Քերոբյանի խոսքով՝ նոր որոշմամբ կրկին դեպի երրորդ երկրներ այդ ապրանքների արտահանումը կհամարվի լիցենզավորվող գործունեություն և սահմանվել է այդ ապրանքների պետական տուրքի դրույքաչափը։
«Տուրքի չափերը թողել ենք նույնը և զուգահեռաբար աշխատում են Ռոյալթիի օրենքի փոփոխության վրա, որպեսղի ոչ թե նման միանգամայա որոշումներով այդ գործընթացն արվի, այլ առաջիկա տարիների համար օրենքով սահմանվի»,-ասաց էկոնոմիկայի նախարարը:
Այս որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը բարենպաստ պայմաններ են ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։
Մասնավորապես, հաշվի առնելով, որ ընդերքը հանդիսանում է պետության բացառիկ սեփականությունը, պետությունը ընդերքի օգտագործման արդյունավետ կառավարման նպատակով սահմանում է լիցենզիաների տրամադրման ընթացակարգ։
Սույն կարգով նախատեսվում է տրամադրել արտահանվող վերը նշված ապրանքների համար լիցենզիա, որտեղ կնշվի արտահանվող ապրանքի քանակը, իսկ հայտատուն կարող է այն արտահանել լիցենզիայով սահմանված ժամկետում առանձին խմբաքանակներով՝ լրացնելով լիցենզիայում նշված սահմանաչափը։ Վերը նշված ընթացակարգը հնարավորություն կընձեռի հնարավորոինս նվազեցնել վարչարարությունը և մեկ լիացենզիայի միջոցով արտահանելու տարբեր խմբաքանակներ (առանց յուրաքանչյուր անգամ Լիազոր մարմնին դիմելու)։
Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ հանքարդյունաբերական արտադրանք արտահանող ընկերությունների համար հաճախակի առաջանում է անհրաժեշտություն արտահանել երրորդ երկիր ոչ մեծ քանակի (մինչև 50 կգ) արտադրանք լաբորատոր անալիզների համար՝ նպատակահարմար է գտնվել տարանջատել տրամադրվող արտահանման լիցենզիաների գործընթացից այն նպատակով, որ լաբորատոր անալիզների համար փոքր քանակի արտադրանքի արտահանումն իրականացվի առանց լիցենզիայի։
Սույն կարգով լիցենզիաների տրամադրման համապատասխան մարմին է սահմանվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը հանդիսանում է արտաքին առևտրի և արտաքին արտևտրում սակագնային և ոչ սակագնային քաղաքականություն մշակող և համակարգով պետական մարմին», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 16:23
В правительстве Армении зреет недовольство в адрес главы аппарата премьер-министра Араика Арутюняна — об этом сообщает NEWS.am со ссылкой на источники в исполнительной власти.
-
2025-06-16 16:22
Полицейские освободили задержанных ранее 11 участников акции на трассе Ереван–Аштарак, организованной жителями Касаха с требованием отмены решения о смене межрегионального маршрута. Об этом Armenia Today сообщил пресс-секретарь министерства внутренних дел Нарек Саргсян.
-
2025-06-16 16:20
Нынешние власти РА – команда, захватившая Армению изнутри и реализующая подготовленные опытными центрами программы. Об этом заявила первый омбудсмен Армении Лариса Алавердян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 16:20
Армения до парламентских выборов 2026 года должна быть готова к любому повороту событий, в том числе к уличной борьбе. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.