Последние новости

Վանեցյան․ Այս մարդիկ անելու են ամեն ինչ, որ պատերազմի մասին իրական տեղեկություններ չբացահայտվեն

Երբ նոր ձևավորվում էր ութերորդ գումարման Ազգային ժողովը, ես հայտարարեցի, որ եթե իշխանությունն իրապես ցանկություն ունի բացահայտելու 44-օրյա պատերազմի սկսման, ընթացքի և հետևանքների վերաբերյալ տեղեկություններ, ապա նա ունի լայն գործիքակազմ՝ ի դեմս դատախազության, քննչական մարմինների, ԱԱԾ-ի, որոնք մի քանի անգամ ավելի հնարավորություններ և լիազորություններ ունեն գործը քննելու և մեղավորներին պատժելու համար: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով այդ հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հարցին։

«Քննիչ հանձնաժողովն, առհասարակ, ընդդիմության գործիքն է, երբ ընդդիմությունը կարողանում է իրականացնել խորհրդարանական վերահսկողություն։ Իսկ երբ իշխանություն է ձևավորում քննիչ հանձնաժողով, կամ իշխանությանն առավոտից երեկո պաշտպանող անձը հանդիսանում է հանձնաժողովի նախագահ, իսկ որպես փորձագետ ընդգրկվում է Արծրուն Հովհաննիսյանը, ով ողջ պատերազմի ժամանակ հանրության կեղծ տեղեկություններ է մատուցել, դուք ո՞նց եք պատկերացնում այդ քննիչ հանձնաժողովի արդյունավետությունը և անաչառությունը: Դուք ոնց եք պտկերացնում, որ ՔՊ-ի պատգամավորներից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին մի անհարմար հարց ուղղի», - ասաց Արթուր Վանեցյանը։

Հարցին, թե ինչու ընդդիմությունն, այդուհանդերձ, չի մասնակցում այդ հանձնաժողովի աշխատանքներին, որտեղ կարող է հարցեր բարձրացնել, Վանեցյանը պատասխանեց, որ այդ հանձնաժողովի նիստերը փակ են, որոնց վերաբերյալ պատգամավորներն իրավունք չունեն բարձրաձայնելու. «Ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովն աշխատեց, հանրությունն ի՞նչ գիտի՝ ինչ են քննելինչ են իմացել այդ պատերազմի մասին: Այս հանձնաժողովը նրա մասին է, որ իրենք իրենց վրա հանկարծ դուր չգան»:

Նա հիշեցրեց, որ պատերազմի ժմանակ Նիկոլ Փաշինյանը ուղիղ մեղադրանքներ էր հնչեցնում, որ բարձրաստիճան, այդ թվում նախկին պաշտոնյաների թվւմ կան դավաճաններ, այդ թվում նաև իր մասին. «Այդ ո՞նց եղավ, որ ոչ մի գործողություն չարեց իշխանությունը: Ասում էին 1200-ից ավելի հարուցված քրգործ կա, ի՞նչ եղան այդ գործերը, ի՞նչ քննիչ հանձնաժողովի մասին եք խոսում: Այս մարդիկ անելու են ամեն ինչ, որ պատերազմի սկսման, ընթացքի և արդյունքների մասին իրական տեղեկություններ չբացահայտվեն», տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ