Последние новости

Հատուկ գործողության խնդիրներն իրականացվելու են․ Պուտինը խոսել է Մակրոնի հետ

Բանակցությունները ձգձգելու ճանապարհով ժամանակ շահելու փորձերը կհանգեցնեն միայն նրան, որ Ռուսաստանի բանակցային դիրքորոշման մեջ Կիևին ուղղված լրացուցիչ պահանջներ կհայտնվեն։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում։

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողության խնդիրներն ամեն դեպքում կկատարվեն։

ՌԴ նախագահը չի համաձայնել Մակրոնի հետ, որը «սուտ» էր անվանել այն, որ Ռուսաստանն Ուկրաինայում պայքարում է նացիզմի դեմ: Պուտինը փաստարկված պարզաբանումներ է ներկայացրել Ուկրաինայի պետական քաղաքականության մեջ նեոնացիստների էական դերի վերաբերյալ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ