Ինձ համար Սանասար է, բայց 27 տարի անց դարձավ Կուբաթլու. Օհանյանը` ի պատասխան Փաշինյանի
Սանասար է, սակայն 1993-ից 27 տարի անց այդ բնակավայրը դարձավ Կուբաթլու։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ԱԺ ամբիոնից նման հայտարարություն արեց` ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հարցադրման։
Երեկ ԱԺ–ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց հղեց, որի ժամանակ օգտագործեց «հողերը հանձնել» արտահայտությունը։ Դրանից Փաշինյանը հունից դուրս եկավ և ի պատասխան ասաց, թե իրեն «հող հանձնելու» մեջ մեղադրողների հետ ինքը մատով է խոսել ու մատով էլ խոսելու է։ Փաշինյանն ասաց, որ ընդդիմադիր խմբակցություններից պահանջում է, որ հրապարակային դիրքորոշում հայտնեն` ի վերջո Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլու։
«Իմ ղեկավարները երբեք բանակցային շրջանում չեն ասել վերադարձրեք կամ հետ քաշեք զորքերը։ Ընդհակառակը, նրանք ասել են` ամրապնդեք դիրքերը, և բանակցային գործընթացում դրանք ամրապնդվել են մեր շահերի իրականացման համար։ Պատմական Արցախն ավելի մեծ տարածք է, քան Արցախի Հանրապետությունը. 1933-ին է ստեղծվել Կուբաթլուի բնակավայրը, իսկ մինչ այդ հայկական տարածք է եղել այն»,–ասաց Օհանյանը։
Օհանյանի խոսքով` գաղափարական և հայրենիքի ազատագրման առումով` այդ բնակավայրն իր համար Սանասար է, սակայն հիմա այն դարձել է Կուբաթլու։
«Ինձ համար Սանասար է, քանի որ այդ մարդիկ այդ հողերի համար պայքարել են և կյանք տվել։ Իսկ թե ում համար է Կուբաթլու, հետագայում` բանակցությունների ընթացքում, հայտնի կլինի։ Այդ հողերը թողել են թշնամուն այսօրվա իշխանության օրոք»,–ասաց Օհանյանը։
Նա նշեց, որ մինչ այս բանակցային գործընթացի փաստաթղթերում տարածքներ հանձնելը չի եղել առաջնահերթ, այլ Արցախի ինքնորոշման հարցը։ Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին` Օհանյանը հավելեց, որ իրենց համար վիրավորական խոսքերն անընդունելի են և ընդամենը չի ուզում իջնել այդ մակարդակին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.