Последние новости

Աղվան Հովսեփյանի կալանքը երկարացվեց ևս 2 ամսով

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս 2 ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։

«Մենք որոշումը դեռ չենք ստացել, քանի որ հրապարակմանը ներկա չենք եղել, սակայն այն միանշանակ բողոքարկելու ենք»,– նշեց Ալեքսանյանը։

Նշենք, որ դեռ փետրվարի 27-ին փաստաբանական խումբը հայտնել էր, որ խնդիր է դրված Աղվան Հովսեփյանին հնարավորինս երկար պահել կալանքի տակ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ