Սպիտակ տունը Պեսկովի և Ռուսաստանից 19 գործարարների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել
ԱՄՆ-ը ակտիվների արգելափակման պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, ինչպես նաև մի շարք ռուս գործարարների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։ Այս մասին ասվում է հինգշաբթի օրը Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Այսօր ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի մերձավորների լայն շրջանակի և նրանց ընտանիքների նկատմամբ»,- ասվում է փաստաթղթում։ Ինչպես վկայում է դրա տեքստը, բացի Պեսկովից, ցուցակում ընդգրկված են Նիկոլայ Տոկարևը, Բորիս և Արկադի Ռոտենբերգները, Սերգեյ Չեմեզովը, Իգոր Շուվալովը, Եվգենի Պրիգոժինը և Ալիշեր Ուսմանովը։ Որոշ դեպքերում սահմանափակումները վերաբերում են ցուցակում ընդգրկված անձանց ամուսիններին և երեխաներին, ինչպես նաև նրանց ընկերություններին կամ այլ ունեցվածքին:
Միացյալ Նահանգները վիզային սահմանափակումներ է սահամանում 19 ռուսաստանցի գործարարների, ինչպես նաև նրանց ընտանիքների 47 անդամների ու նրանց հետ կապված անձանց նկատմամբ։
«Այսօր Պետդեպարտամենտը հայտարարում է վիզային սահմանափակումների նոր քաղաքականության մասին որոշ ռուսաստանցի օլիգարխների, նրանց ընտանիքների և նրանց հետ սերտ կապ ունեցող անձանց նկատմամբ»,- ասվում է փաստաթղթում։ «Նախնական քայլի շրջանակներում մենք վիզային սահմանափակումներ են ձեռնարկել 19 օլիգարխների ու նրանց ընտանիքների 47 անդամների և նրանց հետ սերտ կապ ունեցող անձանց նկատմամբ»,- ասվում է տեքստում։
ԱՄՆ-ը ապատեղեկատվություն տարածելու համար պատժամիջոցներ է սահմանում ռուսական յոթ կազմակերպությունների և նրանց հետ կապված 26 անձանց նկատմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հինգշաբթի պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ռուս գործարար Ալիշեր Ուսմանովին, ինչպես նաև նրան պատկանող զբոսանավն ու ինքնաթիռը։
«Ուսմանովը ցուցակում ներառվել է՝ կապված Ռուսաստանի տնտեսության տեխնոլոգիական ոլորտում իր գործունեության հետ։ Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը Ուսմանովի սուպերզբոսանավը և ինքնաթիռը ճանաչում է որպես արգելափակված սեփականություն, որում Ուսմանովը բաժնեմաս ունի: Սա նշանակում է, որ զբոսանավի կամ օդանավի հետ կապված ցանկացած գործողություն, ներառյալ տեխնիկական սպասարկումը, անձնակազմ վարձելը կամ նավահանգիստների մուտքի համար վճարումը, որոնք իրականացվում են ամերիկացիների հետ կամ ԱՄՆ դոլարով, արգելված են»,- ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 12:12
За последнюю неделю около 100 историко-культурных памятников оказались под угрозой из-за пожаров, вспыхнувших на восточной приграничной территории Республики Арцах. В зоне распространения огня оказались историко-культурный заповедник Тигранакерт, монастырский комплекс Амарас, а также значимые памятники, расположенные вблизи общины Талиш и ряда других населённых пунктов. Министерство культуры Республики Арцах объявило об этом в экстренном порядке.
-
2025-07-28 11:56
Суд изменил меру пресечения в отношении оппозиционного властям экс-главы общины Урцадзор Рафика Андреасяна. Об этом Sputnik Армения сообщили в Антикоррупционном суде.
-
2025-07-28 11:54
В Ереване 25 июля выпало 18 миллиметров осадков за 20 минут, при июльской месячной норме 9 мл. Об этом заявил советник мэра Еревана Камо Ареян на рабочем совещании в столичном муниципалитете в понедельник.
-
2025-07-28 11:51
Нынешним властям не удалось усмирить волю армянского народа. Им не удалось сломить нашу молодёжь. Об этом заявил владелец группы компаний «Ташир» Самвел Карапетян.