Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է նախագահական երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրությունը։ Մակրոնի նամակը, որում նա հայտարարել է իր որոշման մասին, հինգշաբթի հրապարակել են Ֆրանսիայի տարածաշրջանային լրատվամիջոցները, հայտնում է BFM-ը։
«Խնդրում եմ ձեր վստահությունը նախագահական նոր մանդատի համար»,- ասվում է Մակրոնի ուղերձում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մակրոնը պետք է առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։ Իր մտադրության մասին նախագահը պետք է տարածաշրջանային մամուլի միջոցով հայտնի։
Դրանից հետո քաղաքական գործիչը Սահմանադրական խորհրդում այդ մասին պաշտոնապես կհայտարարի։
Մինչ այս Ֆրանսիայի նախագահի թեկնածու, աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության ներկայացուցիչ Մարին Լը Պենը հայտարարել էր իր նախընտրական ակտիվ արշավը դադարեցնելու մասին։ Քաղաքական գործիչը բացատրել էր, որ նախագահի պաշտոնում առաջադրման համար իրեն ֆրանսիացի պատգամավորների «քառասունից մի փոքր ավելի ստորագրություն» է պակասում։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան ապրիլին և կանցկացվեն երկու փուլով՝ 10-ին և 24-ին։ Թեկնածուները մինչև ուրբաթ պետք է ավարտեն գրանցման ընթացակարգերը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.