Շառլ Միշել. Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու սահմանումը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի հանգեցնել
Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու սահմանման մասին որոշումը պետք է ընդունի ՆԱՏՕ-ն, բայց դա «հնարավոր երրորդ համաշխարհային պատերազմի էսկալացման իրական ռիսկի» կհանգեցնի։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«ԵՄ-ն չի պատերազմում Ռուսաստանի հետ: Իրականությունն այնպիսին է, որ Ռուսաստանը դաժան պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ։ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, ուստի մենք պետք է չափազանց զգույշ լինենք։ Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, բայց՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը միջուկային զենք ունի, շատ կարևոր է խուսափել երրորդ համաշխարհային պատերազմից»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ թեև ՆԱՏՕ-ն, ոչ թե ԵՄ-ն, պետք է կայացնի այս որոշումը, կարևոր է, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամները հասկանան, որ դա «չափազանց հեռուն գնացող քայլ» կլինի: «Այդ պատճառով էլ մենք փորձում ենք խոսել տարբեր ոլորտներում դիվանագիտական մակարդակով։ Մենք փորձում ենք ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ հնարավորինս շուտ հրադադարի հասնելու և համոզվելու համար, որ մենք կարող ենք որքան հնարավոր է շուտ բանակցություններ անցկացնել»,- հավելել է նա։
Միշելը նշել է, որ, չնայած ՆԱՏՕ-ն «ընդհանուր անվտանգության հիմքն է Եվրոպայում», եվրոպական երկրները պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն, որպեսզի կարողանան ինքնուրույն ավելի շատ հնարավորություններ տրամադրել ռազմական ոլորտում:
Խոսելով Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի հայտի մասին՝ Շառլ Միշելը հայտարարել է, որ Զելենսկու խնդրանքը «շատ օրինական» է, և ԵՄ-ն հնարավորինս արագ կաշխատի դրա քննարկման վրա՝ «այդ հարցում միասնական մնալու համար»՝ ակնարկելով կարծիքների որոշ տարաձայնությունները անդամ երկրների միջև:
Նրա խոսքով՝ կարճաժամկետ հեռանկարում նա որոշել է Զելենսկուն հրավիրել Եվրոպական խորհրդի նիստերին «կանոնավոր հիմունքներով»՝ «Ուկրաինայի հետ քաղաքական համագործակցության և համակարգման համար», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.