Последние новости

Վիկտորյա Նուլանդ. ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ երկրորդ սառը պատերազմի չի ձգտում

ԱՄՆ-ն երկրորդ սառը պատերազմի չի ձգտում, սակայն կոչ է անում Ռուսաստանին լսել մնացած աշխարհի կարծիքն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նման դիրքորոշում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։

Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը չդադարեցնի այս պատերազմը և չհեռանա Ուկրաինայից, «այն կմեկուսացվի մի փոքրիկ կղզում՝ մի խումբ կիսաերկրներով»: «Իսկ մենք բոլորս առաջ կգնանք և բարգավաճ ապագա կկառուցենք, մինչ Ռուսաստանը տառապում է ամբողջ աշխարհից տնտեսական և տեխնոլոգիական մեկուսացումից՝ Ուկրաինայում կատարված հանցագործությունների համար»:

Նա վստահեցրել է, որ, ըստ նրա, ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին Եվրոպայում անվտանգության հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայի հարցով։ «Սակայն,- հավելել է նա,- երբ մենք նստենք [բանակցությունների] սեղանի շուրջ, Ռուսաստանը պետք է պատրաստ լինի ճշմարտությունն ասել: Եթե ​​նրանք պատրաստ են դադարել ստել, եթե պատրաստ են դադարեցնել ռմբակոծություններն ու հրետակոծությունները, ապա, իհարկե, աշխարհն այդ դեպքում պատրաստ է խոսել»,- պնդել է Նուլանդը՝ նկատի ունենալով ռուս պաշտոնյաներին, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ