Պետդուման քրեական պատասխանատվություն է սահմանել բանակի գործողությունների մասին ֆեյքերի համար
Ռուսաստանի Դաշնության Պետդուման միաձայն երկրորդ և երրորդ ընթերցմամբ օրինագիծ է ընդունել՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի մասին վստահելի հաղորդագրությունների քողի ներքո կանխամտածված կեղծ տեղեկատվության տարածումը պատժվում է 700 000-ից մինչև 1.5 միլիոն ռուբլի տուգանքով կամ մինչև երեք տարվա ազատազրկմամբ:
Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մի խումբ անձանց կողմից մեղադրանքի ապացույցների արհեստական ստեղծմամբ կեղծիք տարածելու համար պատիժը 5-ից 10 տարի ազատազրկում կկազմի։ Եթե կանխամտածված կեղծ տեղեկությունը ծանր հետևանքների է հանգեցրել, ապա 10-ից 15 տարվա ազատազրկում է նախատեսվում:
Պետդուման նաև վարչական պատասխանատվություն է սահմանել ՌԴ զինված ուժերին վարկաբեկման համար։ Օրենքը նախատեսում է պատասխանատվություն սահմանել ՌԴ ԶՈՒ կիրառմանը խոչընդոտելու հանրային կոչերի համար։ Եթե այդ գործողությունները քրեորեն պատժելի արարք չեն պարունակում, ապա քաղաքացիների համար տուգանքը 30 հազարից մինչև 50 հազար ռուբլի կկազմի, պաշտոնատար անձանց համար՝ 100 հազարից մինչև 200 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 300 հազարից մինչև 500 հազար ռուբլի։
Եթե Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վարկաբեկմանն ուղղված գործողություններն ուղեկցվում են անօրինական գործողությունների կոչերով և քաղաքացիների կյանքին և (կամ) առողջությանը և հասարակական անվտանգությանը վնաս պատճառելու սպառնալիք են ստեղծում, ապա 50 հազարից մինչև 100 հազար ռուբլի տուգանք է սահմանվում քաղաքացիների համար, պաշտոնատար անձանց համար՝ 200 հազարից մինչև 300 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 500 հազարից մինչև 1 միլիոն ռուբլի։
Եթե մեկ տարվա ընթացքում իրավախախոտւմը կրկնվի, ապա դրա համար արդեն քրեական պատասխանատվություն կսպառնա։ Պետդուման ուրբաթ օրը կայացած նիստին անհրաժեշտ փոփոխություններ կատարեց նաև ՌԴ Քրեական օրենսգրքում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 09:06
Семья предпринимателя Самвела Карапетяна готова к любому развитию событий. Об этом в беседе со Sputnik Армения сообщил его племянник Нарек Карапетян.
-
2025-06-18 08:14
Весь ближневосточный "сыр-бор" вокруг иранской ядерной программы преследует всего лишь одну цель – не дать кому-либо возможности противостоять западной гегемонии в регионе, отмечает колумнист Sputnik Армения Арман АБОВЯН.
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.