ՌԴ ՊՆ․ ՌԴ ԶՈւ-ն կանխել է Զապորոժիեի ատոմակայանում ուկրաինական սադրանքը
Անցած գիշեր Զապորոժիեի ատոմակայանի հարակից տարածքում Կիևի ռեժիմը փորձել է հրեշավոր սադրանք իրականացնել, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Գիշերը ժամը 2 -ի սահմաններում Ռոսգվարդիայի շրջիկ պարեկը հարձակման է ենթարկվել ուկրաինական դիվերսիոն խմբի կողմից։ ԱԷԿ - ի հարակից տարածքում գտնվող ուսումնա-վարժական համալիրի մի քանի պատուհաններից պարեկի ուղղությամբ հրաձգային զենքից կրակ է բացվել։
Ուկրաինացի դիվերսանտների կրակակետերը ճնշվել են պատասխան կրակով։ Ուկրաինական դիվերսիոն խումբը շենքից դուրս գալուց հետո հրկիզել է այն։
ՌԴ ՊՆ-ն հատուկ նշում է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում տեղի ունեցած իրադարձություններին օպերատիվ հետևած Զելենսկու հայտարարություններն էլեկտրակայանի սպառնալիքի մասին և նրա բանակցությունները ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ ոչ մի կասկած չեն թողնում, որ սադրանքի նպատակն էր ՌԴ–ին մեղադրել ռադիոակտիվ ախտահարման մեջ։
Ներկայումս Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակազմը շարունակում է աշխատել կանոնավոր ռեժիմով, սպասարկում է կայանի օբյեկտները և վերահսկում ռադիոակտիվ իրավիճակը։ Էլեկտրակայանի տարածքում ռադիոակտիվ ֆոնը նորմայի մեջ է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ժամը 06.20–ին (Երևանի ժամանակով` 08.20–ին) Էներգոդարում Զապորոժիեի ԱԷԿ–ի ուսումնամարզական կորպուսում բռնկած հրդեհը մարվել է։ Զոհեր և տուժածներ չկան։ Տարածքում ռադիացիոն ֆոնի փոփոխություն չկա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.