ԱԷՄԳ. Զապորոժիեի ԱԷԿ-ում ռադիացիայի արտանետում չի եղել
Զապորոժիեի ԱԷԿ-ում ռադիացիայի արտանետում չի եղել։ Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանոն, փոխանցում է AP-ն։
Նրա խոսքով՝ գործակալությունը կապ է հաստատել ուկրաինական միջուկային կարգավորիչի և Զապորոժիեի ատոմակայանի հետ հրդեհի հանգեցրած հարվածից հետո: Հրդեհը մարվել է։ Ռաֆայել Մարիանո Գրոսին հայտնել է, որ հրդեհի հետևանքով երկու մարդ է տուժել: Նա նշել է, որ օպերատորը և կարգավորիչն ասում են, որ իրավիճակը «շարունակում է ծայրահեղ լարված և բարդ» մնալ: Նրա խոսքով՝ ընդամենը մեկ ռեակտոր աշխատում է մոտ 60 տոկոսով։
Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հրդեհն ուկրաինացի դիվերսանտների հրկիզման հետևանք է, որոնք փորձել են սադրանք կազմակերպել: Հրդեհը բռնկվել էր գիշերը ԱԷԿ-ի ուսումնամարզական համալիրի մի քանի հարկերում։ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ուկրաինացի ազգայնականները երեկ երեկոյան փորձել են հրդեհ հրահրել Զապորոժիեի ատոմակայանում։ Նրա խոսքով՝ ուկրաինական դիվերսիոն խումբը հրդեհել է Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնամարզական շենքն այն լքելիս։ «Նպատակը Ռուսաստանին ռադիոակտիվ աղտոտման օջախ ստեղծելու մեջ մեղադրելն է»։ «Ռուսական պարեկի պատասխան կրակից ուսումնամարզական համալիրի շենքում ուկրաինացի դիվերսանտների կրակակետերը ճնշվել են։ Շենքը լքելիս ուկրաինական դիվերսիոն խումբը հրկիզել է ուսումնամարզական շենքը»,- նշել են գերատեսչությունում, տեղեկացնում է News.am-ը:
Նշենք, որ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ փետրվարի 28-ից ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Էներոգոդար քաղաքը, Զապորոժիեի ԱԷԿ-ը և դրան հարող տարածքը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.