Последние новости

ՀՀ դեսպանությունն Ուկրաինայի իշխանություններից տեղեկություն չի ստացել ՀՀ որևէ քաղաքացու գերեվարման մասին

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկություն չունի Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների ժամանակ ՀՀ քաղաքացիների գերեվարման մասին։

«Հայտնում ենք, որ Կիևում ՀՀ դեսպանությունն Ուկրաինայի իշխանություններից տեղեկություն չի ստացել Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու գերեվարման մասին»,- ասված է NEWS.am-ի թղթակցի գրավոր հարցման պատասխանում։

Սոցցանցերում և ԶԼՄ-ներում տարածվել է գերեվարված, ենթադրաբար, դոնեցկահայ Հայկ Ծատուրյանի տեսանյութը։ Դատելով կադրերից՝ տղամարդը ծանր վիրավոր է գլխից։ Նրան շրջապատող մարդիկ պահանջում են ասել «Փառք Ուկրաինային», իսկ քանի որ տղամարդը դժվարանում է խոսել, ձայնը կադրի հետևում անմիջապես պահանջում է «գնդակահարել ...»:

Նման վերաբերմունքը գերիների նկատմամբ ոչ միայն Միջազգային մարդասիրական կանոնադրության կոպիտ խախտում է, այլև հիշեցնում է, թե ինչպես էին ադրբեջանցիներն վարվում գերեվարված հայերի հետ 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ