Հունաստանի ԱԳՆ-ն ԵՄ-ից պահանջում է Թուրքիային ստիպել մասնակցել ՌԴ–ի դեմ պատժամիջոցներին
Հունաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ, այլապես ռուսական տնտեսությանը ուժեղ հարված չի հասցվի:
Վարվիցիոտիսը կարճ հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի Առլ քաղաք ԵՄ ընդհանուր հարցերով ոչ պաշտոնական խորհրդին ժամանելուն պես:
Նա նաև մտահոգություն է հայտնել Ուկրաինայում վերջին իրադարձությունների կապակցությամբ, հատկապես «Զապորոժիեի ԱԷԿ-ին գիշերային հարվածներից հետո», և ընդգծել է ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների միջև համագործակցության անհրաժեշտությունը, որպեսզի «պատժամիջոցներն իմաստ ունենան» և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դրդեն ռազմավարության փոփոխման:
«Հենց այդ պատճառով մենք կխնդրենք ԵՄ-ում մեր գործընկերներին ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա կատարի ԵՄ մյուս երկրների պահանջները տնտեսական պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ։ Առանց Թուրքիայի այդ պատժամիջոցներն այնպիսի ուժեղ հարված չեն հասցնի ռուսական տնտեսությանը, ինչպիսին ցանկանում էինք», - ասել է Հունաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալը ։
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 1-ին հայտարարել էր, որ Թուրքիան չի ցանկանում մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարան պետք է գործի՝ հաշվի առնելով մեր երկրի առաջնահերթությունները և չի ծրագրում պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ: Անցած հանգստյան օրերին Արևմուտքի երկրները նոր պատժամիջոցներ են նախաձեռնել Ռուսաստանի դեմ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 13:04
Азербайджановед Татевик Айрапетян анализирует отдельные части выступления Алиева через призму отношений Азербайджана с США, ЕС и Россией. Поскольку сегодня в разных источниках распространяется информация о том, что Трамп поделился видео, где Алиев его восхваляет, Айрапетян начинает с блока «Азербайджан – США».
-
2025-07-22 12:35
Уже несколько месяцев как главарь развязал вызывающую обеспокоенность кампанию против одного из самых священных символов национальной идентичности Армении – Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном оппозиционным движением «Аякве».
-
2025-07-22 12:32
Экс-глава общины Авшар и брат бывшего депутата Араика Арутюняна – Сурик Григорян вернет государству 22 миллиона драмов ($55тыс.). Об этом сообщает прокуратура Армении.
-
2025-07-22 12:31
Сколько бы Пашинян ни пытался уйти от 44-дневной войны и её последствий, его «конструктивный партнёр» Алиев постоянно напоминает, что чаша терпения переполнилась и политическое решение было принято после заявления: «Арцах — это Армения, и точка».