Последние новости

ԱՄՆ-ը ներգաղթի ժամանակավոր արտոնություններ կտրամադրի ուկրաինացիներին

ԱՄՆ-ն ուկրաինացիներին ներգաղթի ժամանակավոր արտոնություններ կտրամադրի, որոնք նախատեսում են պաշտպանություն արտաքսումից և աշխատանքի թույլտվություն տասնյակ հազարավոր այն ուկրաինացիների համար, ովքեր այժմ գտնվում են ԱՄՆ-ում, բայց չեն կարող վերադառնալ հայրենիք: Այս մասին հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը։

Այս միջոցը Միացյալ Նահանգներ մինչև 2022թ մարտի 1-ը մտած ուկրաինացիներին թույլ կտա մնալ երկրում և 18 ամիս օրինական աշխատել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ուկրաինայի քաղաքացիները կազատվեն արտաքսումից և աշխատանքի թույլտվության իրավունք կստանան այն ծրագրի շրջանակներում, որը հայտնի է որպես «Ժամանակավոր պաշտպանված կարգավիճակ» (TPS): Ծրագիրը պաշտպանություն է տրամադրում այն ներգաղթյալներին, որոնք չեն կարող վերադառնալ իրենց երկրներ արտակարգ հանգամանքների, այդ թվում՝ զինված բախումների և բնական աղետների պատճառով։ Ծրագրի մասնակիցներին հնարավորություն է տրվում որոշալի ժամկետով մնալ և օրինական աշխատել Միացյալ Նահանգներում:

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը հայտարարել է «շարունակվող հումանիտար ճգնաժամի» պատճառով Ուկրաինա արտաքսման թռիչքների դադարեցման մասին, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ