ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԲԱՑԵԼ Է ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ՝ ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ
Երևանի Էրեբունի վարչական շրջանում բացվել է Արդշինբանկի նոր՝ «Արգիշտի» մասնաճյուղը։ Մասնաճյուղը տեխնիկապես հագեցած է, ինչն ավելի հարմարավետ է դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը։ Մասնաճյուղում գործում է վճարման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կարող են իրականացնել շուրջօրյա տարբեր գործարքներ՝ վճարել կոմունալ վճարումներ, մարել վարկեր, մուտքագրել գումար ընթացիկ և քարտային հաշիվներին, համալրել ավանդները: Մասնաճյուղը գտնվում է Էրեբունի 14/2 հասցեում: Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 9:15-ից 16:45, շաբաթ՝ 10:15-ից 13:45: Մասնաճյուղի հաճախորդները կարող են օգտվել բոլոր բանկային ծառայություններից ոչ միայն մասնաճյուղ այցելելով, այլ նաև առցանց:
Ինչպես բացման արարողության ժամանակ նշեց Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը, Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է երկրում և նպատակ ունի յուրաքանչյուր հաճախորդի համար առավելագույն հարմարավետություն ապահովել:
«Արգիշտի» մասնաճյուղ բացելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ բանկի հաճախորդների բազան անընդհատ և ակտիվորեն ընդլայնվում է։ Մենք փորձել ենք ստեղծել պայմաններ Էրեբունու բնակիչների ֆինանսական կարիքները լիովին բավարարելու համար՝ ինչպես թվային, այնպես էլ օֆլայն ծառայություններում»,- ասաց Ա. Խաչատրյանը:
Նշենք, որ Արդշինբանկը 2022 թվական է մուտք գործել 2 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներով, որը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 15%-ը։ Բանկի սեփական կապիտալը գերազանցել է 200 մլն ԱՄՆ դոլարը։ Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է Հայաստանի բանկային համակարգում և ներկայումս ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 42-ը գտնվում են մարզերում, իսկ 21-ը՝ հանրապետության մայրաքաղաքում։ Մայիսին սպասվում է Արդշինբանկի ևս մեկ մասնաճյուղի բացում՝ Կոտայքի մարզում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 18:29
Однажды будет обнародовано, «дипломаты» каких стран готовили 1 марта, затем эвакуировали с места событий «стрелков» и визжащего из-за убийств на улице Никола, написал на своей странице в ФБ бывший депутат НС, кандидат исторических наук Мигран АКОПЯН. Он уверен, что выяснится также, почему то, что не сработало в 2008 году, получилось в 2018 году… Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-05 16:10
Со 2 июня по 2 сентября Ардшинбанк проводит акцию «Cashback всем держателям Mastercard» отмечая лето еще одним приятным и полезным сотрудничеством.
-
2025-06-04 10:38
«Архиепископ Вазген Мирзаханян 27 апреля в Эстонии помолился с премьером Армении у алтаря, благословил его программы и похвалил за устремления в ЕС и мирную повестку, – пишет на своей странице в Фейсбук иподиакон Армянской Апостольской Церкви Вартан Погосян.
-
2025-06-03 11:16
В селе Фиолетово Республики Армения прошла торжественная церемония закладки фундамента детского сада для общины молокан. Строительство детского сада проходит в рамках проекта "Россия с вами", который рассказывает иностранным гражданам о деятельности РФ в сфере содействия международному развитию.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-06-05 16:11
Արդշինբանկը կանցկացնի «Cashback Mastercard բոլոր քարտապաններին» ակցիան՝ նշանավորելով ամառը ևս մեկ հաճելի և օգտակար համագործակցությամբ:
-
2025-05-06 12:33
Ապրիլի 19-ին՝ Երկիր մոլորակի միջազգային օրվան ընդառաջ, «Իմ անտառ Հայաստան» հասարակական բնապահպանական կազմակերպության հետ համատեղ իրականացվող նախագծի շրջանակում Արդշինբանկի աշխատակիցները մասնակցել են Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում կայացած ծառատունկին, որի ընթացքում տնկվել է շուրջ 300 ծառ։
-
2025-04-21 12:25
«Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը hաջողությամբ ավարտվել է։
-
2025-04-17 16:29
Բրիտանական Global Banking & Finance Review ֆինանսական ամսագիրը Արդշինբանկը ճանաչել է 2025 թվականի Հայաստանի լավագույն բանկը միաժամանակ չորս անվանակարգերում. լավագույն կորպորատիվ բանկ, լավագույն բանկ կորպորատիվ և սոցիալական պատասխանատվության (CSR) ոլորտում, լավագույն փրայվիթ բանկ և լավագույն մանրածախ բանկ։