Խարկովում ծանր վիրավորում են ստացել հայկական ընտանիքի 4 անդամները
Խարկովում ծանր վիրավորում են ստացել հայկական ընտանիքի 4 անդամ` ծնողներն ու նրանց 2 անչափահաս երեխաները։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։
«Վիրավորվել են ամուսինները և նրանց երկու անչափահաս երեխաները: Հարված է եղել անմիջապես նրանց շենքին, իրենք առաջին հարկում են եղել, հարվածը եղել է իրենց խոհանոցին: Բոլորը ծանր վիրավորում են ստացել։ Ծնողները դեռևս չեն կարողանում քայլել, բեկորային վնասվածքներ են ստացել: Վիրահատությունից հետո նրանց վիճակը կայուն է»,–հայտնեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` 4 հոգուց բաղկացած հայերի ընտանիքը վիրավորում է ստացել մարտի 1–ին։
Նշենք, որ ընտանիքը մինչ դեպքը ցանկացել է հեռանալ Խարկովից, պարզապես հնարավոր չի եղել դա անել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.