ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոչ է արել հետաքննել Ռուսաստանի հատուկ օպերացիան Ուկրաինայում
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) կոչ է արել հանձնաժողով ձևավորել՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական օպերացիայի շրջանակներում թույլ տրված իրավունքների խախտումները հետաքննելու համար։ Ինչպես նշվում է ուրբաթ Ժնևում Խորհրդի նիստին ընդունված բանաձևում, հանձնաժողովը բաղկացած կլինի երեք փորձագետներից, դրա գործունեության նախնական ժամկետը կլինի մեկ տարի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել խորհրդի 47 անդամից 32-ը, այդ թվում՝ արևմտյան պետությունները, դեմ է քվեարկել Ռուսաստանի և Էրիթրեայի պատվիրակությունները, ձեռնպահ է մնացել 13 երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Վենեսուելան, Կուբան, Հայաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը:
ՄԻԽ-ը որոշել է «անհապաղ մարդու իրավունքների երեք փորձագետներից կազմված անկախ միջազգային հետաքննող հանձնաժողով ձևավորել», որը կնշանակվի խորհրդի նախագահի կողմից «նախնական մեկ տարի ժամկետով», ասվում է փաստաթղթում: Այդ հանձնաժողովը լիազորված կլինի «հետաքննել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի և հարակից հանցագործությունների խախտումների և ոտնահարումների մասին հաղորդումները» Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիայի համատեքստում։
Բացի այդ, հանձնաժողովին հանձնարարված է հավաքել, համախմբել և վերլուծել մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ապացույցները, նույնականացնել այդ խախտումների համար մեղավոր մարդկանց և կազմակերպություններին՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: ՄԻԽ-ը որոշել է իր 51-րդ նիստին լսել հանձնաժողովի աշխատանքի մասին բանավոր զեկույցը, որը պետք է կայանա 2022 թվականի աշնանը, իսկ 2023 թվականի գարնանը կայանալիք 52-րդ նիստին քննարկել համապարփակ գրավոր զեկույցը:
ՄԻԽ-ը ՄԱԿ-ի համակարգի միջկառավարական մարմին է: Այն ստեղծվել է 2006 թվականին՝ փոխարինելով Մարդու իրավունքների հանձնաժողովին, որը հաճախ քննադատության էր ենթարկվում կողմնակալության համար: Խորհուրդը բաղկացած է 47 պետություններից, որոնցից յուրաքանչյուրն ընտրվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների ձայների մեծամասնությամբ՝ ուղիղ գաղտնի քվեարկության արդյունքում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.