«ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼ ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐԻ ԳՈՐԾԸ»
Ոչ լոյալ էլիտաների մաքրազտումն ավարտվեց, այժմ ունենք այն, ինչ ունենք…
Եվրամիությունը մտադիր է զենք և այլ օգնություն ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահը և արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով ԵՄ ներկայացուցիչը։ Ուկրաինայի նացիստական ռեժիմին ԵՄ-ի օգնությունը կկազմի ընդհանուր առմամբ 500 մլն եվրո: Ի՞նչը ստիպեց քաղաքակիրթ Եվրոպային գնալ այդ քայլին, չէ՞ որ զենքի մատակարարման մասին հայտարարել են նույնիսկ ավանդաբար չեզոքություն ցուցաբերող երկրները։ Պատասխանը միանշանակ մատնացույց է անում Բայդենի վարչակազմին։
Ակնհայտ է, որ Վաշինգտոնը ցանկանում է ընդհարել ԵՄ-ին ՌԴ-ի հետ, ձևացնելով, թե Ռուսաստանով զբաղվում է Եվրոպան, այլ ոչ թե ԱՄՆ-ը։ Եվրոպական ավիաընկերություններն արդեն մեծ վնասներ են կրում, իսկ ԱՄՆ-ը շարունակում է իրեն այնպես պահել, իբր կապ չունի ՌԴ-ի դեմ եվրոպական պատժամիջոցների հետ։ Եվրոպական քաղաքական էլիտան չի կարող չգիտակցել, որ այդ պատժամիջոցները կհարվածեն ոչ միայն ՌԴ-ին, այլև կհանգեցնեն եվրոպական պետությունների տնտեսության թուլացմանը, ինչը ձեռնտու է ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային։
Զելենսկին հետ է կանչել Վրաստանում Ուկրաինայի դեսպանին. պաշտոնական Թբիլիսին ոչ միայն չի միացել պատժամիջոցներին, այլև արգելել է կամավորների տեղափոխումն Ուկրաինա: Դառը փորձը երբեմն օգտակար է լինում… ՆԱՏՕ-ի 17 երկրներ զենք են մատակարարում Ուկրաինային, սակայն այդ մատակարարումները չեն հասնում հասցեատիրոջը։ Զենքի փոխադրումը վերահսկվում է ռուսական օդուժի, ցամաքային և ռազմածովային ուժերի կողմից։ Լեհաստանի և Բուլղարիայի իշխանությունները կտրականապես հրաժարվել են օդանավակայաններ տրամադրել ռազմական ինքնաթիռների համար, որոնք Ուկրաինայում ռմբակոծելու են ռուսական ԶՈՒ-ին: Ոչ ոք չի ցանկանում պատերազմել ՌԴ-ի դեմ ։ Ընդ որում հավաքական Արևմուտքը ամեն պահ խոսում է «նեզալեժնիին» աջակցելու մասին, Բայդենը հրամայել է ԵՄ ընդունել նացիստական Ուկրաինային։
Եվրոպական վերլուծական հանրությունն այս օրերին անսպասելիորեն հիշեց այն մասին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Վաշինգտոնը ԱՄՆ-ի հանդեպ ոչ լոյալ եվրոպական քաղաքական էլիտաների մաքրազտման գաղտնի ուղեգիծ էր վարում, արդյունքում ունենք այն, ինչ ունենք, այն է՝ «հավաքական Արևմուտք, որը որոշել է ավարտին հասցնել Ադոլֆ Հիտլերի գործը»։ Այս գնահատականը պատկանում է ռուս վերլուծաբաններից մեկին և չափազանց ճշգրիտ բնութագրում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Եվրոպան գիտակցաբար թույլ տվեց ներքաշել իրեն Վաշինգտոնի գրեթե բոլոր անմաքուր խաղերի մեջ, Ուկրաինայում տիրող նացիստական ռեժիմի պաշտպանությունը այդ խաղերից լոկ մեկն է։ Եվրոպան գիտակցաբար շարունակում է ծափահարել Զելենսկիին։
Մարտի 1-ին իր բունկերից նա հեռակապով ճառ արտասանեց Եվրախորհրդարանի նիստի ամբիոնից՝ ԵՄ-ին «նեզալեժնիի» անդամակցման թեմայով։ «Մեզ հետ ԵՄ-ն ամո՛ւր կլինի»,- ընդգծեց նախագահի պաշտոնը դեռևս զբաղեցնող այդ անձնավորությունը։ Եվրախորհրդարանը հոտնկայս ծափահարում էր նրան 3 րոպե շարունակ, ոմն տիկին նույնիսկ արտասվեց զգացմունքների առատությունից։ Ուկրաինայի անդամակցումը ԵՄ-ին վերջնականապես կվարկաբեկի եվրոպական հանրությանն ու եվրոպական ազդեցիկ ինստիտուտներին...
44-օրյա պատերազմից հետո ԵՄ-ն ծպտուն անգամ չհանեց ռազմական հանցագործների մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵՄ պատժամիջոցներն անվանել է ոչ լեգիտիմ։ ԵՄ-ն չի արձագանքում Ուկրաինայում հնչող նացիստական հռետորաբանությանը՝ ճիշտ այնպես, ինչպես երկար տարիներ աչք էր փակում Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելության ու բռնության ամենօրյա քարոզի վրա, որտեղ նացիզմը պետական քաղաքականության աստիճանի է դասվել: Դրա համար ոչ ոք ոչ մի պատժամիջոց չսահմանեց Ալիևի ռեժիմի դեմ։
44-օրյա պատերազմի ընթացքում հայկական խաղաղ քաղաքների ու գյուղերի ռմբակոծությունների և ֆոսֆորային արկերի կիրառումից հետո ԵՄ-ն ծպտուն անգամ չհանեց այն մասին, որ խաղաղ բնակիչներին գերեվարող ու մահապատժի ենթարկող ռազմական հանցագործները պետք է պատիժ կրեն: Ապացույցները, այդ թվում՝ սիրիական Իդլիբից վարձկաններ հավաքագրելու և Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխելու փաստերը լիառատ են։ Այսօր ադրբեջանցի վարձկանները պատերազմում են նացիստների գումարտակներում։ Ո՞ւր են Ադրբեջանի դեմ պատժամիջոցները Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծման, քիմիական զենքի կիրառման, գերիներին հանդեպ անմարդկային վերաբերմունքի, հայ զինվորների դիակների ծանակման համար: Ուկրաինացի նացիստների կողմից ռուս գերիների ծանակումը (զարհուրելի բովանդակության կադրեր) մեկը մեկին կրկնում են հայ գերիների ծանակումը ադրբեջանցիների կողմից։ Եվրոպան լռում է, թեև երկու դեպքում էլ ակներև է նույն ձեռագիրը. դա ահաբեկչության և ցեղասպանության ձեռագիրն է…
Պուտինը քաղաքակիրթ Արևմուտքին անվանեց «ստի հավաքական կայսրություն»։ Եվրոպան ապրում է քաղաքակրթության ճգնաժամ, հրաժարում սեփական արժեքներից և ռուսատյացության վերածում արտաքին քաղաքականության գլխավոր սկզբունքի։ Աշխարհում խոսում են այն մասին, որ նախագահ Զելենսկին զուրկ է քաղաքական սուբյեկտայնությունից, քանի որ նրա յուրաքանչյուր քայլը համաձայնեցված է ԱՄՆ-ի հետ։ Այդ կախվածության ապացույցը դարձավ ի սկզբանե համաձայնումը Ուկրաինայի չեզոք կարգավիճակին և դիրքորոշման կտրուկ փոփոխությունը վաշինգտոնյան շրջկոմի շշպռանքից հետո։ Եվրոպան հոժարակամ գցում է իրեն համանման վիճակի մեջ՝ անվերապահորեն հետևելով Բայդենի վարչակազմի հրահանգներին։
Հատուկ գործողության մեկնարկից հետո 520 հազար մարդ լքել է Ուկրաինան, վերջին 8 տարում Դոնբասի տարածքում ընթացող ցեղասպանության հետևանքով ՌԴ-ն ընդունել է 3 մլն փախստական:
Շոլցը ծիծաղում էր «ցեղասպանություն» բառի վրա…
«Եվրոպական քաղաքակրթության սատանայացումն ու գազանացումը» արդեն կոնկրետ դրսևորումներ են ստացել։ ՌԴ-ում ցնցվեցին Դոնբասում ցեղասպանության մասին ՌԴ ներկայացուցչի արտահայտությունների առնչությամբ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի արձագանքից:
Այն երկրի կանցլերը, որն աշխարհին Օսվենցիմի գազախցիկներ է նվիրել, ծիծաղում էր, երբ հիշատակվեց այն փաստը, որ ուկրաինացի նացիստները 8 տարի շարունակ գնդակոծել են Դոնեցկի և Լուգանսկի բնակչությանը: Դոնբասում կա հիշատակի հուշարձան, որտեղ փորագրված են 8 տարվա ընթացքում զոհված 150 երեխաների անունները։ Զելենսկին իշխանության եկավ՝ խոստանալով ավարտել պատերազմը, իսկ արդյունքում սանձազերծեց դա Բայդենի թելադրանքով։ Ապրիլին կլրանա 2014-ին Դոնբասի վրա Տուրչինովի ազդարարած հարձակման հետ կապված իրադարձությունների տարելիցը։ Այսօր ռուսաստանցիները տալիս են նույն հարցը, որ տվել են հայերը անցած դարի 90-ական թվականներից ի վեր. ինչո՞ւ Եվրոպան մեզ չի լսում։
Եվրոպական խլությունը խորանում է՝ ԱՄՆ-ի ցուցիչ և ուղղորդիչ ձեռքից կախվածության աճին զուգընթաց: Վաշինգտոնի վերջին հրահանգը վերաբերում էր Ուկրաինայի կողմից պատերազմի շարունակմանը։ Այդ հրահանգը սկիզբ դրեց երկրների համախմբման գործընթացին՝ հակաամերիկյան կոշտ հիմքի վրա. Չինաստանում այս օրերին հիշում էին Բելգրադի ռմբակոծության ժամանակ զոհված լրագրողներին։ Օրեցօր աճում է այն երկրների թիվը, որոնք չեն պաշտպանել պատժամիջոցները ՌԴ-ի դեմ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 09:22
Дата 20 июня связана не только с проведением досрочных выборов 2021 г. В тот день в 2023 г. Пашинян пришел на заседание Следственной комиссии парламента по изучению обстоятельств 44-дневной войны под председательством Андраника Кочаряна и помимо прочего коснулся персоны первого президента Левона Тер-Петросяна. Напомню, что в ходе акций, последовавших за президентскими выборами 19 февраля 2008 г., Пашиняна неоднократно видели среди завсегдатаев палаточного городка на площади, прилегающей к Театру оперы и балета, где он кричал во всю глотку: "Ле-вон! Ле-вон! Ле-вон!".
-
2025-06-14 10:44
Азербайджано-турецкие командно-штабные учения "Нерушимое братство"-2025 и тактические учения "Кемаль Ататюрк"-2025 в Нахиджеване приурочены к 4 годовщине подписания так называемой "Шушинской декларации" (15 июня 2021 г.), которая зафиксировала становление азербайджано-турецкого военного альянса на основе концепции "Одна нация, два государства". Согласно декларации, оба государства договорились о военной помощи друг другу в случае угрозы суверенитету, безопасности и территориальной целостности. Учения начались 12 июня и продлятся по 19 июня (первый этап), вооруженные силы обеих стран задействовали тяжелую боевую технику наступательного характера в виде танковых колонн, а также военную авиацию, артиллерию и системы ПВО.
-
2025-06-14 09:52
"Мы не убивали!", - повторяют представители правящей верхушки, апеллируя к политическим убийствам прошлого века. Экс-секретарь Совбеза Республики Арцах Самвел Бабаян не так давно подтвердил верность главарю режима обращением к начальнику СК Артуру Погосяну по поводу убийства 10 декабря 1998 г. замминистра обороны Ваграма Хорхоруни. До этого Бабаян озвучил сведения о телефонном звонке Жирайра Сефиляна сразу после теракта в парламенте 27 октября 1999 г.
-
2025-06-13 09:37
Все началось с Овика Агазаряна, которого легко можно было выдворить из ГД за разглашение секретных данных, которыми Пашинян поделился с фракцией большинства. Для этого вовсе не обязательно было самому Пашиняну сначала изучить содержание телефона Агазаряна, а потом сделать всеобщим достоянием детали его интимной переписки. Разглашение интимных подробностей не стихло даже в те дни, когда Агазарян хоронил жену.