Թագուհի Թովմասյան․ Զինծառայողը վարձով ապրելու համար խարդախության հոդվածով դատվում է
Ազգային ժողովը քննարկում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով պատգամավորն առաջարկում է պայմանագրային զինծառայողներին միայն կադաստրի եզրակացությամբ տալ վարձավճարի փոխհատուցում:
Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է օրենքը խմբագրել հետևյալ կերպ՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին հաշվարկվում է ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:
«Այսօր պայմանագրային զինծառայողներին սոցիալական երաշխիքների անվան տակ տրվող գումարները վարձավճարի համար դառնում են պատուհաս զինծառայողների համար: Այսինքն՝ զինծառառյողները ապրում են վարձով և նաև դատապարտվում խարդախության համար», - նշեց Թովմասյանը։
Նրա խոսքով՝ տան վարձակալության պայմանագիր չունենալով՝ զինծառայողը ստիպված է լինում ուրիշ տան համար կնքել պայմանագիր, բերել այդ վարձակալության պայմանագիրը՝ նոտարով սահմանված կարգով և ստանալ վարձավճարի փոխհատուցում:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 81 քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ խարդախության հոդվածով:
«Այսինքն՝ զինծառայողը վարձով ապրելու համար խարդախության հոդվածով դատվում է և որպեսզի այս իրավիճակը կանխենք և այդ 81 հոգին չդառնա 800 կամ 8000, առաջարկում եմ, որ այսուհետ ոչ թե զինծառայողից պահանջենք նոտարական վավերացմամբ փաստաթուղթ՝ վարձակալության անհրաժեշտ վկայականը, այլ միայն կադաստրի կողմից տրված տեղեկանքը, որ զինծառայողն իր բնակության վայրից 30 կմ շառավղով որևէ սեփականություն չունի, համարվի բավարար», - ասաց Թովմասյանը:
Պատգամավորը նշեց՝ հիմա զինծառայողներին դատում են այդ խնդրի համար, վարձով ապրելու համար, բայց ԱԺ դահլիճում նստած են պատգամավորներ, որոնք ապրում են իրենց կնոջ տանը և ստանում են տան վարձավճարի փոխհատուցում, բայց նրանք չեն դատապարտվում:
«Հիմա ստացվում է, որ պատգամավորին կարելի է, զինծառայողին ոչ: Առաջարկում եմ օրենսդրական այս նախաձեռնությամբ այդ խութերը վերացնել», - ասաց նա:
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ նշեց՝ խնդիր կա, սակայն նա այլ տեղ է տեսնում դա: «Խնդիրն այն է, որ մարդիկ, որոնք վարձով բնակարաններ են տալիս զինծառայողներին, պայմանագիր չեն կնքում, որովհետև չեն ցանկանում, որ այդ գործարքը գրանցվի, այսինքն՝ ցանկանում են հարկ չվճարել պետությանը», - ասաց պատգամավորը:
Անդրադառնալով Թովմասյանի հայտարարությանը, որ զինվորականները դատվում են վարձով բնակվելու համար, իսկ պատգամավորները՝ ոչ, Թունյանն արձագանքեց. «Զինվորականները ոչ թե վարձով բնակվելու համար են դատվում, այլ այդ պայմաններին ապահովելու պատճառով կեղծ պայմանագիր կնքելով: Նաև ուզում եմ ասել, որ պատգամավորները փոխհատուցումը ստանում են միայն այն դեպքում, երբ վարձակալության պայմանագիրը ներկայացնում են», տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 12:55
Пограничный переход Астара искусственно созданного Азербайджана с Ираном, который варварский бакинский режим закрыл с 2020 года под предлогом пандемии коронавируса, был открыт вчера вечером. Об этом в своем Telegram-канале написал иранист Вардан Восканян.
-
2025-06-14 12:54
Суд избрал домашний арест мерой пресечения в отношении бывшего премьер-министра Армении Овика Абрамяна. Об этом сообщил его адвокат Ерем Саркисян.
-
2025-06-14 12:52
В Сюникской области Армении провели измерение ядерной и радиационной безопасности для проверки радиационного фона после бомбардировок ядерных объектов Ирана. Об этом сообщает Научно-технический центр ядерной и радиационной безопасности.
-
2025-06-14 12:51
В посольстве Армении в Израиле призвали соотечественников к бдительности.