«Ռոսսելխոզնադզորը» թույլ է տալիս բանջարեղենի ներկրումը Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից
«Ռոսսելխոզնադզորը» թույլ է տալիս մատակարարել բանջարեղեն մի շարք երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից ու Եգիպտոսից: Այդ մասին ասվում է կառույցի հաղորդագրության մեջ:
«2022թ. մարտի 5-ից «Ռոսսելխոզնադզորը» չեղարկում է ավելի վաղ ընդունված սահմանափակումներն ու վերականգնում Ռուսաստանում բանջարեղենի ներկրումն ինը երկրներից առանց հաշվի առնելու արտադրող ձեռնարկությունների նկատմամբ սահմանափակումները»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Այսպես, թույլատրվում է ներկրել լոլիկ Հայաստանից և Ադրբեջանից, լոլիկ և պղպեղ՝ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, կարտոֆիլ՝ Եգիպտոսից, լոլիկ, պղպեղ, դդմիկ ու սմբուկ՝ Թուրքիայից: Որոշումն ընդունվել է տարածաշրջայնացման (ռեգիոնալիզացիա) մասին տեղեկատվության վերլուծության արդյունքում, որը տրամադրվել է վերոնշյալ երկրների բույսերի պաշտպանության և կարանտինի գծով ազգային կազմակերպությունների կողմից, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ անդամ երկրների ֆիտոսանիտարական պահանջների խախտումները թույլ չտալու ուղղությամբ ընդունված միջոցների վերլուծության հիման վրա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:35
Инспекционный орган безопасности продуктов питания Армении в рамках проводимого на рынке мороженого мониторинга представил результаты экспертизы образцов, взятых на производственных объектах, принадлежащих ООО «Игит» и «Пинк Берри» и индивидуальному предпринимателю Азату Казанчяну.
-
2025-06-07 13:33
Оппозиционная фракция «Честь имею» Национального Собрания Армении выдвинула кандидатом на пост премьер-министра в рамках инициируемого процесса импичмента главу общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 13:03
Спасатели обнаружили тело женщины в канале рядом с улицей Исакова в Ереване, сообщает пресс-служба МВД Армении.
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.