Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթների ավիատոմսերը թանկացել են մինչև 1250 դոլար
Մոսկվա-Երևան-Մոսկվա ուղղությամբ չվերթների ավիատոմսերը վերջին օրերին կտրուկ թանկացել են՝ 250 ԱՄՆ դոլարից հասնելով 1250 ԱՄՆ դոլարի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «ՋՈԵԼ» միջազգային բեռնափոխադրումների և տուրիստական ընկերության տնօրեն Սոնա Եղիազարյանը։
«Շատ են թանկացել Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթների ավիատոմսերը. երկկողմանի տոմսերի գները տատանվում են 1250-ից 1350 դոլարի սահմանում, ընդ որում, առանց ուղեբեռի 1300 դոլար է։ Իսկ, օրինակ, «ՆՈՐԴՎԻՆԴ» ավիաընկերության տոմսերի գինը հասնում է մինչև 2000 դոլարի»,- նշեց նա։
Ըստ Սոնա Եղիազարյանի՝ ավիատոմսերի թանկացումը պայմանավորված է ռուս-ուկրաինական ռազմական գործողություններով։
Նա ասաց, որ փետրվարին նույն ավիատոմսերի արժեքը 200-ից 250 դոլարի սահմանում էր։
NEWS.am-ը զրուցեց մի քանի տուրիստական ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք նշեցին, որ հիմնականում բիզնես դասի ավիատոմսեր են մնացել։
«Հաճախորդները, որ ճշտում են գները, իրենց վերաբերմունքից կամ զանգերի քանակից հասկանում ենք, որ դա ՀՀ քաղաքացիների համար մեծ գումար է»,- ասաց տուրիստական գործակալության ներկայացուցիչը։
Մենք տեղեկացանք, որ «Ուրալ» ավիաընկերությունն առաջիկա օրերին Երևան-Մոսկվա չվերթ չի իրականացնում, խնդիրը պայմանավորված է «Սիբիր» ավիաընկերության (Siberia Airlines)՝ А320 տիպի ինքնաթիռի թռիչքների արգելքի հետ։ Նշենք, որ «S7 Airlines»-ը չեղյալ է հայտարարել Airbus օդանավերով միջազգային բոլոր չվերթները։
Հիշեցնենք, որ մարտի 3-ին ռուսական «Սիբիր» ավիաընկերության (Siberia Airlines) կողմից շահագործվող А320 տիպի ինքնաթիռի՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց ժամեր առաջ, երբ այն դեռևս գտնվում էր ՌԴ օդային տարածքում, ի հայտ են եկել տվյալ ինքնաթիռի թռիչքային պիտանիության ապահովման հետ կապված փաստաթղթային խնդիրներ։ Ավիաընկերության որոշմամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում, որից հետո միայն ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան: Վերը նշված հանգամանքով պայմանավորված՝ ինքնաթիռի նախատեսված թռիչքը Երևանից անհնարին է դարձել: Առաջացած խնդիրները կապված են եղել ավիաընկերության և օդանավի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների, ինչպես նաև նշված օդանավի վարձատուի միջև:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.