Последние новости

ՌԴ-ն լռության ռեժիմ է հայտարարել և բացել է հումանիտար միջանցքները

Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և հումանիտար միջանցքներ է բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների համար։

Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր՝ մարտի 5-ին Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարում և հումանիտար միջանցքներ է բացում Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս բերման համար»,- հայտնել են գերատեսչությունում:

ՌԴ ՊՆ-ն պարզաբանել է, որ հումանիտար միջանցքներն ու դուրս բերման երթուղիները համաձայնեցվել են ուկրաինական կողմի հետ, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ