ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ՌԴ-ԻՑ ԲԻԶՆԵՍՆ «ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ» Է ՀԱՅԱՍՏԱ՞Ն
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող հատուկ գործողության ֆոնին Հայաստանում աճում է Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների կողմից անշարժ գույքի վարձակալության պահանջարկը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում «Բարս» անշարժ գույքի գործակալության սեփականատեր Վիգեն Չատինյանը նշեց, որ ՌԴ–ից առքուվաճառքի պահանջարկ չկա, իսկ վարձակալության առումով դիմելիությունը բավականին բարձր է։
«Եթե համեմատենք 1 ամիս առաջ եղած պահանջարկի հետ, ապա այժմ բավականին ակտիվ է ոլորտը, պատվերները շատ են։ Մեզ դիմում են և՛ բնակարանների, և ՛ գրասենյակային տարածքների վարձակալության համար։ Բոլոր դիմողները ՌԴ քաղաքացիներ են, կան նաև ազգությամբ հայեր, սակայն նրանք տոկոսային առումով շատ ավելի քիչ են»,– ասաց Չատինյանը։
Նա ընդգծեց, որ ՌԴ քաղաքացիների կողմից վարձակալության պատվերները բավականին կարճաժամկետ են։ Գործակալության սեփականատիրոջ դիտարկմամբ` այս պահին այդ անձինք դեռ միայն այցելում են Հայաստան` մաքսիմալ տեղեկություն հավաքելու մեր երկրում գործունեություն ծավալելու պայմանների վերաբերյալ, որպեսզի հետագայում էլ իրենց գործունեությունը տեղափոխեն։ Գործակալությունը նախնական պատվերներ ունի 2-6 ամիս վարձակալության համար։
Խոսելով Ուկրաինայից բնակարանների և գրասենյակային տարածքների վարձակալության պահանջարկի մասին` Չատինյանը նշեց, որ դեռևս 1-2 դեպք է եղել, որ զանգել են այդ հարցով։
Անշարժ գույքի վաճառքով ու դրա գնահատմամբ զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանն էլ ասաց, որ վարձակալական շուկայում ակտիվությոն կա նաև Ուկրաինայի բնակիչների կողմից։ Ներկայում դիմողները ցանկանում են 15-20 օրով կամ 1 ամսով վարձակալել բնակարաններ, քանի որ դեռևս անորոշության մեջ են, չգիտեն` ինչ կլինի իրենց երկրում, սակայն նաև ակնկալում են, որ ինչ–որ կայունություն կարող է լինել։
Նա շեշտեց` գրասենյակային տարածքների վարձակալության մասով Ուկրաինայի բնակիչների կողմից ՀՀ–ում շոշափելի պահանջարկ չի գրանցվում։
Անդրադառնալով բիզնես ներդրումներին` Ապրիյանը նշեց, որ այդ գործընթացը մի փոքր ավելի երկար կարող է տևել, քանի որ մոտեցումներն այլ են։
«Ուկրաինայում ընթացող հատուկ գործողություններից հետո կան ավերված քաղաքներ, որտեղ բիզնեսմենն այլևս չի կարողանա աշխատել։ Կարծում եմ, որ առաջիկայում այդ փոփոխություններն, այնուամենայնիվ, կլինեն մեզ մոտ, որոշակի տենդենցներ կլինեն»,– ասաց անշարժ գույքի ոլորտի գնահատողը։ Խոսելով ՌԴ–ից հոսքի մասին` մասնագետը շեշտեց, որ այն դեռևս ազդեցություն չի թողնում շուկայի վրա։
Sputnik Արմենիան զրուցեց նաև այլ գործակալությունների ներկայացուցիչների հետ, և նրանք նույնպես փաստեցին, որ վերջին շրջանում ՌԴ–ից բնակարանների վարձակալության համար դիմելիությունը բավականին մեծ է։ Դիմում են նաև Բելառուսից։ Դեպքեր կան, երբ ՌԴ–ում կամ Բելառուսում գործող ընկերություններն իրենց աշխատողների մի մասին տեղափոխում են ՀՀ և բնակարաններ վարձակալում նրանց համար` նախնական մոտավորապես 6 ամիս ժամկետով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.