ՌԴ ՊՆ. Ուկրաինայի տարածքում գաղտնի կենսաբանական փորձարկումներ են անցկացվել
Պենտագոնի մոտ լուրջ մտահոգություններ են առաջացել Ուկրաինայի տարածքում գաղտնի կենսաբանական փորձարկումների անցկացման բացահայտման հարցում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչին։
Ստացված փաստաթղթերը հաստատում են, որ ուկրաինական կենսալաբորատորիաներում, Ռուսաստանի տարածքի անմիջական հարևանությամբ, կենսաբանական զենքի բաղադրիչների մշակում է իրականացվել:
ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից մանրէաբանական (կենսաբանական) ու թունավոր զենքի արգելման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 1-ին հոդվածի խախտման փաստերի բացահայտումը թույլ չտալու համար Ուկրաինայի առողջապահության նախարարությունը բոլոր կենսալաբորատորիաներին հրահանգ է ուղարկել վտանգավոր պաթոգենների պահպանվող պաշարների անհետաձգելի վերացման մասին:
Իրենք՝ ամերիկացիները անվանում են այդ լաբորատորիաները «վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի կենտրոններ»։ Բայց, զարմանալիորե,ն մոտակայքում ապրող մարդիկ սկսել են ավելի հաճախ հիվանդանալ ու այնպիսի հիվանդություններով, որոնք բնորոշ չեն տվյալ տեղանքին։
ԽՍՀՄ փլուզումից հետո նմանատիպ լաբորատորիաներ հայտնվեցին Վրաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում ու Տաջիկստանում։
Մոտ ժամանակներս ՌԴ ՊՆ-ն մտադիր է ներկայացնել ստացված փաստաթղթերի վերլուծության արդյունքները, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.