Последние новости

ԱՄՆ-ն «կանաչ լույս է վառել» Ուկրաինային կործանիչներ տրամադրելու համար

Վաշինգտոնը հավանություն է տվել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային կործանիչներ մատակարարելու համար։ CBS հեռուստաընկերության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«ԱՄՆ-ը «կանաչ լույս է վառել» ՆԱՏՕ-ի երկրների առաջ, եթե նրանք որոշեն կործանիչներ տրամադրել Ուկրաինային։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո մեկ օր անց, երբ նախագահ Զելենսկին դիմեց Կոնգրեսի անդամներին՝ կործանիչներ տրամադրելու խնդրանքով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահը մի քանի անգամ կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին փակել ուկրաինական երկինքը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ