Ռուսական երկու ավիաընկերություններ շարունակում են չվերթեր իրականացնել դեպի Հայաստան
Azimut և Utair ավիաընկերությունները հայտնում են, որ շարունակում են միջազգային թռիչքները, մասնավորապես` Հայաստանի և Ռուսաստանի միջև։
Ինչպես նշվում է Azimut–ի կայքում, մարտի 7–ին և 9–ին նախատեսված են լրացուցիչ չվերթեր Սոչի–Երևան–Սոչի երթուղով։ Ավիաընկերությունը նաև շարունակում է չվերթեր իրականացնել Միներալնիե Վոդի քաղաքից դեպի Գյումրի։
Aviasales–ի Telegram ալիքում նշված է, որ Utair–ը շարունակում է չվերթեր իրականացնել Մոսկվայից և Տյումենից դեպի Երևան։
Ավելի վաղ «Ռոսավիացիան» խորհուրդ է տվել օտարերկրյա ռեեստրերում գրանցված ինքնաթիռներ օգտագործող ավիաընկերություններին մարտի 6–ից դադարեցնել արտերկիր իրականացվող չվերթերը։ Բացի այդ, մարտի 8–ից գերատեսչությունը խորհուրդ է տալիս դադարեցնել չվերթերը դեպի Ռուսաստանի նկատմամբ ներդրված պատժամիջոցներին միացած երկրներ։
Օրերս հայտնի դարձավ, որ մի շարք ավիաընկերություններ կրճատում են թռիչքների միջազգային ծրագիրը։ Մասնավորապես, դեպի Երևան չվերթեր են չեղարկել «Աերոֆլոտը», «Պոբեդան», Nord Wind–ը, S7 Airlines–ը, «Ուրալյան ավիաուղիները», տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.