ՔՊ-ից պնդում են՝ հացահատիկի պաշարի մասին ինֆորմացիան գաղտնի է
Հայաստանն այս պահին հացահատիկի խնդիր չունի, վստահեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Առնվազն այս պահին նման խնդրի մասին ինձ հայտնի չէ», - Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մյուս պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ ասաց, թե հացահատիկի պաշարի մասին ինֆորմացիան գաղտնիք է։
«Դա գաղտնի տեղեկություն է, չի հրապարակվում», - ասաց նա։
Ալեքսանյան էլ նշեց, թե ակնհայտ է՝ ռիսկեր կան, ամբողջ աշխարհում ճգնաժամի ռիսկ կա։
Թե ինչ է արվում, որ Հայաստանը հացահատիկի խնդիր չունենա, պատգամավորը հավաստիացրեց, որ էկոնոմիկայի նախարարությունն անում է հնարավոր ամենը՝ փորձելու կառավարել ռիսկերը։
«Բայց չենք կարող բացառել, որ աշխարհում ցանկացած մի բանի ճգնաժամ կարող է առաջանալ», - նշեց ՔՊ-ական պատգամավորը։
Էդուարդ Աղաջանյանն էլ ընդգծեց՝ չի հասկանում, թե ինչու են սևեռվել հացահատիկի խնդրի վրա։
«Կան բազմաթիվ այլ խնդիրներ, միգուցե, ավելի կարևոր, քան հացահատիկի խնդիրը», - ասաց Աղաջանյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.