Ոստիկանը փակեց ցուցարարի բերանը, որ չհայհոյի Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր՝ մարտի 7-ին, կառավարության շենքի դիմացից ոստիկանները բերման ենթարկեցին երկու երիտասարդների, որոնցից մեկը «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանն էր:
Նրանցից մեկի ձեռքին բարձրախոս կար և նրանք հեռախոսով նկարահանում էին ոստիկաններին: Դեռ կառավարության շենքին չհասած, երբ երիտասարդներից մեկն ասաց, որ Նիկոլ Փաշինյանից պահանջում են ներողություն խնդրել, ոստիկանությունը նրանց քաշքշելով բերման ենթարկեց։
Մանուել Մանուկյանի ձեռքը վիրակապով էր, ասաց՝ կոտրված է, բայց ոստիկանները շարունակեցին թևերը ոլորելով տանել։
Մանուել Մանուկյանը բղավելով ասաց. «Հարգելի հայրենակիցներ, դուք տեսաք, որ Հայաստանում տիրում է բռնի ուժի... թափ տվող, դե իջի թափ տամ վրեդ: Նիկոլ, թափ տուր»:
Ոստիկաններից մեկը ձեռքով փակեց Մանուկյանի բերանը, մյուս ոստիկաննէլ արձագանքեց. ««Թափ կտամ վրեդ՝ կիմանաս»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ում վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ ասել էր. «Մատ էլ թափ կտամ, եթե պետք լինի ուրիշ բան էլ թափ կտամ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.