Последние новости

Կրեմլը նշել է Ուկրաինայում հատուկ գործողության դադարեցման պայմանները

Ռուսաստանը Ուկրաինային հայտնել է, որ կարող է դադարեցնել հատուկ գործողությունը «ցանկացած պահի», եթե Կիևը կատարի Մոսկվայի պայմանները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նրանց (ուկրաինացիներին) ասվել է, որ այս ամենը կարող է մի ակնթարթում դադարեցվել»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինան պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ և հրաժարվի «որևէ դաշինքի» մեջ մտնելու հավակնություններից։

Բացի այդ, ըստ Պեսկովի, Ուկրաինան պետք է Ղրիմը որպես ռուսական ճանաչի, իսկ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն՝ որպես անկախ պետություններ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք իրականում ավարտում ենք Ուկրաինայի ապառազմականացումը։ Մենք այն ավարտին կհասցնենք... Նրանք (ուկրաինացիները) պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները»,- ընդգծել է նա, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ